Type:
Bachelor
Speciality:
023102.01.6 - Օտար լեզու և գրականություն
Specialisation:
023102.01.6 - Ռուսերեն և գրականություն
Qualification awarded:
Բանասիրության բակալավր
Programme academic year:
2025/2026
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական։
Ընդունելությունը կատարվում է ըստ՝ "Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգ"-ի։ Ընդունելության քննությունների ցանկ՝
1.Ռուսաց լեզու (գրավոր)
2.Հայոց լեզու և գրականություն (գրավոր):

2. Programme Objectives
Ծրագրի նպատակն է` պատրաստել ռուս բանասիրության մասնագետներ, որոնք կարող են աշխատել միջնակարգ կրթական հաստատություններում, մշակութային կազմակերպություններում, լրատվական գործակալություններում և այլ ձեռնարկություններում, որտեղ պահանջվում են ռուսաց լեզվի և ռուս գրականության որակյալ մասնագետներ։
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկահացնել ռուսերենի տարբեր լեզվական մակարդակները որպես միասնական համակարգ
- ներկայացնել ռուսաց լեզվի բոլոր մակարդակների (հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն) հիմնական սկզբունքները
- ներկայացնել ռուս գրականության հիմնական շրջանները (բանահյուսություն, հին ռուսական գրականություն, XVIII դ., XIXդ., XX դ. գրականություն և ռուս արտերկրյա գրականություն)
- ներկայացնել ժամանակակից ռուսաց լեզվի տեսությունները, նրա պատմությունը՝ իր առավել կարևոր գրավոր հուշարձաններով, արդի փուլում զարգացման միտումները
- պարզաբանել ռուսաց լեզվի տեղը լեզուների ծագումնաբանական և տիպաբանական դասակարգման մեջ
- վերլուծել ռուսաց լեզվի ազգակից կապերը. նրա տիպաբանական կապերը մյուս հնդեվորոպական՝ հայերեն, անգլերեն, սլավոնական լեզուների հետ
- ներկայացնել գրական ստեղծագործության վերլուծության սկզբունքները
- ներկայացնել գրականության տեսության հիմունքները, ռուս գրականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև մեկնաբանել ռուս գրաքննադատական մտքի զարգացումը
- Գործնական մասնագիտական կարողություններ
- վերլուծել գրական ռուսերենի տեսական հիմնախնդիրները, տիրապետել ռուսերեն տեքստի լեզվաբանական և պատմա-բանասիրական վերլուծության մեթոդիկայի հիմունքներին
- վերլուծել գրականության պատմական զարգացումը և ժամանակակից գրական գործընթացի օրինաչափությունները
- կիրառել լեզվաբանական վերլուծության հիմնական մեթոդները
- օգտագործել մասնագիտական բառապաշարը իր հետագա գործունեության ընթացքում
- վերլուծել լեզվական տվյալները ոճաբանական կիրառության տեսանկյունից
- կիրառել գրականագիտական վերլուծության հիմնական մեթոդները
- ազատ հաղորդակցվել ռուսերեն
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները
- ստեղծագործաբար կիրառել ձեռքբերված գիտելիքները, ընկալել և տարածել նորերը
- օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ)
- պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր
- արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու այլ ռեսուրսները
4. Assessment methods
Գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ - ում գործող «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ի:
Ելնելով բանավոր կրթական ուսումնական պլանով նախատեսված դասընթացների աշխատածավալից, պարապմունքների ձևից, դասավանդման մեթոդից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են չորս խմբի՝
· Եզրափակիչ գնահատումով դասընթացներ,
· Առանց եզրափակիչ գնահատման դասընթացներ,
· Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացներ,
· Ստուգարքային դասընթացներ:
Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը/միավորը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար՝ ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն, եզրափակիչ քննություն: Մեկ մոդուլի առավելագույն արդյունարար գնահատականը 20 միավոր է, իսկ գնահատման դրական նվազագույն շեմը 10 միավոր:

5. Graduates future career opportunities
«Ռուսաց լեզու և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել.
·միջին մասնագիտական կրթության հաստատություններում՝ որպես ռուսաց լեզվի և ռուս գրականության ուսուցիչ,
·աշխատանք տեղեկատվական գործակալություններում,
·հրատարակչություններում և խմբագրություններում,
· միջազգային կազմակերպություններում, որտեղ անհրաժեշտ է հայերենի և ռուսերենի իմացությունը,
·գովազդային գործակալություններում,
·թանգարաններում,
·պետական և մասնավոր ձեռնարկություններում և գրասենյակներում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության օժանդակության ռեսուրսներ
·տպագիր նյութեր,
·էլեկտրոնային ռեսուրներ,
·համացանցային կայքեր:
Ուսումնառության օժանդակության ձևեր
·պասիվ, ակտիվ և ինտերակտիվ ուսուցման մեթոդներ,
·տեսողական (շնորհանդեսային) և տեսալսողական մեթոդներ:
·տպագիր նյութեր,
·էլեկտրոնային ռեսուրներ,
·համացանցային կայքեր:
Ուսումնառության օժանդակության ձևեր
·պասիվ, ակտիվ և ինտերակտիվ ուսուցման մեթոդներ,
·տեսողական (շնորհանդեսային) և տեսալսողական մեթոդներ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Պետական կրթական չափորոշիչ «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ,
ՀՀ Որակավորումների ազգային շրջանակ,
այլ բուհերի համապատասխան ծրագրերը:
ՀՀ Որակավորումների ազգային շրջանակ,
այլ բուհերի համապատասխան ծրագրերը:
8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ Դասավանդման/մանկավարժական · դասավանդման/մանկավարժական դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն, · դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկայի կիրառման կարողություն: · ռուսերենի գերազանց իմացություն։ Հետազոտական · գիտական աշխատանք կատարելու հմտություն, · տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն։ Հաղորդակցման · բանավոր հաղորդակցվելու հմտություն, · որևէ օտար լեզվի լավ/գերազանց իմացություն։ · լսարանում համագործակցության մթնոլորտ ստեղծելու և դասախոսի և ուսանողների միջև երկխոսություն կազմակերպելու ունակություն: ՏՀՏ կիրառություն · MS Office փաթեթի Word, Excel ծրագրերի օգտագործման հմտություններ, · համացանցային կայքերից օգտվելու կարողություն · լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն): Այլ կարողություններ · մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն, · ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն: 2. Մասնագիտական կարողություններ · դասախոսություններ կարդալու և գործնական պարապմունքներ վարելու ունակություն, · ուսանողներին գիտելիքներ հաղորդելու կարողություն, · լեզվաբանական կամ գրականագիտական արդի հիմնախնդիրները մեկնաբանելու, վերլուծելու կարողություն, · բանավոր և գրավոր հաղորդակցական մշակույթ ձևավորելու կարողություն, · լեզվաբանական կամ գրականագիտական աշխատությունների մեթոդական առանձնահատկությունները ներկայացնելու գործնական հմտություն։ · ուսանողի գիտելիքները օբյեկտիվ գնահատելու ունակություն, · ուսանողների ստեղծագործական ներուժի խթանմանը և նրանց անհատական զարգացմանն ուղղված ուսուցման մեթոդների կիրառումը: 3. Ընդհանուր պահանջներ Գիտական աստիճան · գիտական աստիճան և/կամ կոչում բանասիրության գծով, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում, · վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն, · վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։ Մանկավարժական փորձ · մասնագիտական դասընթացների դասավանդման առնվազն 3 տարվա փորձ, · վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն վերապատրաստումների կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների, Մանկավարժական փորձ · մասնագիտական դասընթացների դասավանդման առնվազն 3 տարվա փորձ, · վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն վերապատրաստումների կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների, Պրակտիկ աշխատանքի փորձ · առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ռուսերենի կամ ռուս գրականության դասավանդման բնագավառում։ Այլ պահանջներ · ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։
9. Additional information about the programme
-