Type:
Master
Speciality:
041301.36.7 - Կառավարում
Specialisation:
041301.36.7 - Հանրային քաղաքականություն և կառավարում
Qualification awarded:
Կառավարման մագիստրոս
Programme academic year:
2025/2026
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ըստ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի, «Կառավարում» մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են «Հանրային կառավարում» մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
2. Programme Objectives
Ծրագրի նպատակն է.
-ձևավորելու գիտելիքների և հմտությունների ինտեգրված համադրույթ, որն անհրաժեշտ է հանրային կյանքի առանձին բնագավառներում պետական քաղաքականությունների մշակման, իրագործման և կառավարչական լուծումների գործարկման ապահովման համար.
-պատրաստելու հանրային քաղաքականության և պետական կառավարման ոլորտի մասնագետների, որոնք ունակ կլինեն մշակելու և վերլուծելու հանրային և պետական բնագավառներում քաղաքականությունների իրականացման և կառավարման գործընթացները, գնահատելու և կանխատեսելու քաղաքականությանների իրագործման արդյունքները։

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Դասակարգելու և մատնանշելու հանրային քաղաքականության և հանրային կառավարման մասնագիտական ոլորտների գործառութային և հայեցակարգային փոխկապակցվածության ձևերը.
- Ներկայացնելու ընդհանուր մենեջմենթի հիմնադրույթները և հանրային կառավարման համակարգի բարեփոխումների առանցքային հետագծերը․
- Քննարկելու առաջնորդության և հանրային ռեսուրսների ռազմավարական կառավարման տեսական հիմքերը և ընթացակարգերը, մեկնաբանելու մարդկային կապիտալի և գիտելիքի նորարարական կառավարման հայեցակարգերը.
- Ձևակերպելու ուրբանիզացման և համայնքային զարգացման արդի հիմնախնդիրները, ուրվագծելու տնտեսական աճի և կայուն զարգացման հայեցակարգի շրջանակները՝ քաղաքականության և կառավարչական գործառույթների համատեքստում․
- Սահմանազատելու հանրային կառավարման համակարգի և հանրային քաղաքականության օրենսդրական կարգավորման հիմնական ոլորտները․
- Հիմնավորելու վիճակագրական վերլուծության, ռիսկերի կառավարման և գնահատման կարևորությունը հանրային քաղաքականության մշակման, վերլուծության և իրականացման գործընթացներում:
- Հիմնավորելու վիճակագրական վերլուծության, ռիսկերի կառավարման և գնահատման կարևորությունը հանրային քաղաքականության մշակման, վերլուծության և իրականացման գործընթացներում:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Մեկնաբանելու հանրային քաղաքականության տնտեսական, քաղաքական, վարչական, իրավական և էթիկական ասպեկտները.
- Բացահայտելու և կառուցավորելու հանրային և շահույթ չհետապնդող կազմակերպությունների ֆինանսական կառավարման և կայունության հիմնախնդիրները.
- Համեմատական դիտանկյունից նախագծելու և ձևակերպելու միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների արտաքին քաղաքականության գործընթացային, կառուցվածքային և ժամանակագրական չափումները.
- Տարբերակելու կառավարչական հիմնական մոդելները և քաղաքականության հայեցակարգային բաղադրիչները՝ գործնական քաղաքականության մշակման համար.
- Համեմատելու և վերլուծելու պետական կարգավորիչ քաղաքականությունները տարբեր քաղաքական համակարգերի և սահմանադրական կարգերի դիտանկյունից, քննարկելու ՀՀ-ում հանրային կյանքի առանձին ոլորտներում տարվող պետական քաղաքականությունների առանձնահատկությունները.
- Կառուցելու և կիրառելու սոցիալական մոդելավորման տարբեր եղանակներ, հետազոտելու և վերլուծելու սոցիալական երևույթների և գործընթացների մոդելներ, մոդելավորելու կազմակերպչական-կառավարչական որոշումների ընդունման գործընթացներ.
- Գործնականում իրականացնելու համալիր (միջգերատեսչական/միջոլորտային) բնույթ կրող քաղաքականության ծրագրերի համակարգում և կառավարում։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Փորձարկելու մասնագիտական (նաև օտարալեզու) հաղորդակցման տարատեսակ եղանակներն ու տեխնիկաները՝ հանրային, ոչ պետական և մասնավոր հատվածների գլխավոր շահակիցների հետ փոխգործակցության մեջ.
- Կիրառելու տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, տվյալների մշակման և վերլուծության խնդիրների լուծման տարբեր եղանակներ, ինչպես նաև տիրապետելու բարդ համակարգերի հետազոտման եղանակներին.
- Դուրս բերելու հետազոտական հիմնահարցեր` հանրային քաղաքականության ուսումնասիրման և հիփոթեզների մշակման նպատակով, գործնականում մասնագիտորեն կիրառելու հետազոտության որակական և քանակական մեթոդները.
- Կազմելու հանրային՝ պետական և ոչ պետական/հասարակական հատվածի կազմակերպությունների ներքին և արտաքին ֆինանսական հաշվետվություններ.
4. Assessment methods
Ստուգարքով (ստ.) ավարտվող դասընթացների համար գնահատումը կատարվում է կիսամյակի ընթացքում սեմինարների մասնակցության և թեմատիկ աշխատանքների արդյունքների հիման վրա:
Եզրափակիչ գնահատումով (ԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը։
Առանց եզրափակիչ գնահատման (ԱԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։
Առանց ընթացիկ քննությունների գնահատման (ԱԸՔԳ), դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։

5. Graduates future career opportunities
Կրթական ծրագրի շրջանակներում կառավարման մագիստրոսի որակավորում ստացած մասնագետները կարող են աշխատանքի անցնել հանրային քաղաքականության մշակման, իրականացման, վերլուծության և գնահատման բնագավառներում, ինչպես նաև հանրային հատվածի (այդ թվում` հանրային-մասնավոր համագործակցության ձևաչափում) տարբեր մակարդակներում, մասնավորապես`
·կառավարության կենտրոնական ապարատ, գործադիր իշխանության մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ.
·միջգերատեսչական համակարգման գործառույթներ իրականացնող պետական մարմիններում (հանձնաժողովներ, գործակալություններ).
·կառավարության կառուցվածքային ստորաբաժանումների, առաջին հերթին, նախարարությունների ոլորտային/պրոֆիլային վարչություններում (քաղաքականության կամ ծրագրերի պատրաստում, մշտադիտարկում, տվյալների բազաների հետ աշխատանք).
· ոչ պետական/հասարակական հատվածի կարգավորման և կառավարման ոլորտներ.
խոշոր և միջին պետական/հանրային (կապիտալով) ձեռնարկություններ և հիմնարկներ:

6. Resources and forms to support learning
Տվյալ մագիստրոսական ծրագրի իրականացման համար ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնում առկա են ուսումնառության բոլոր անհրաժեշտ գիտաուսումնական նյութերը:
Ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպման համար ծրագիրն ապահովված է նաև համապատասխան դասախոսական կազմով, ովքեր ունեն գիտական աստիճաններ բնական գիտությունների, տնտեսագիտության, քաղաքական գիտության, սոցիոլոգիայի և իրավունքի ոլորտներում:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
Որպես ծրագրային չափորոշիչ հիմք է ընդունվել ՈԱՇ-ը, ՈՈՇ-ը, Որակավորումների եվրոպական շրջանակը, ինչպես նաև ԵՊՀ այլ ուղենիշներ:
8. Requirements for the academic staff
·Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
·դասավանդման մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների և դասավանդման փոխգործուն (ինտերակտիվ) մեթոդների կիրառման կարողություն,
·դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն։
Հետազոտական
· տվյալների բազաների և այլ աղբյուրների հետ աշխատելու կարողություն, ինչպես նաև թվային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· միջգիտակարգային և բազմագիտակարգային հետազոտությունների իրականացման հմտությունների տիրապետում,
· քննադատական մոտեցումների կիրառում՝ հետազոտական աշխատանք կատարելիս,
· հետազոտական թեմաներ (ղեկա)վարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր և վիրտուալ տիրույթում հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները տվյալ կրթամակարդակին համապատասխան ներկայացնելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MAC OS, MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ոլորտային /մասնագիտական/ տվյալագիտական բազաներից օգտվելու կարողություններ
· PPP և համանման այլ ձևաչափերով ներկայացում պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· պետական քաղաքականության և հանրային/պետական կառավարման բնագավառը կարգավորող մասնագիտական ընդհանուր նորմերի և իրավական նորմերի իմացություն,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետ կերպով իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
· Մասնագիտական կարողություններ
· հանրային/ պետական քաղաքականության վերաբերյալ հետազոտությունների, ինչպես նաև գնահատողական վերլուծության իրականացնելու կարողություն,
· հանրային քաղաքականության և կառավարման համապատասխան ուղղություներով կամ հարակից ոլորտներում նախագծային ռազմավարություններ մշակելու և դրանց իրականացման մեխանիզմներն ու մոդելները ուղենշելու կարողություն,
· հանրային քաղաքականության (ըստ ոլորտների) և հանրային և/կամ ընդհանուր մենեջմենթի թիրախային որոշումների կայացման մեթոդների և եղանակների մշակման և իրականացման հմտություններ,
· հանրային և/կամ պետական նշանակության հիմնահարցերի մշտադիտարկման, հավաստանշման և կառուցվածքայնացման կարողություն և համապատասխան հիմնահարցերի վերաբերյալ հակիրճ ամփոփագրեր (policy brief) կարողություն,
· հանրային քաղաքականության համապատասխան ոլորտներում հիմնական շահակիցների և/կամ շահառուների հետ հաղորդակցման և համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություններ,
· քաղաքականության տարբեր մակարդակների և տարբեր ուղղությունների համադրման, համակարգման և կառավարման մոդելավորման կարողություն,
· հանրային քաղաքականության վերլուծության և հետազոտման հիմնական (ընդհանուր) մեթոդների և դրանց էմպիրիկ կիրառման կարողություն,
· հանրային կառավարման/մենեջմենթի ոլորտներում բարեփոխումների իրագործման մոդելների և սկզբունքային մոտեցումների նախագծման և մշակման կարողություններ,
· հանրային քաղաքականության համապատասխան ոլորտներում ակադեմիական կամ փորձագիտական կանխատեսումներ, միտումների վերլուծություն (trend analysis) և առաջարկություններ մշակելու կարողություն։
· Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած որակավորում կամ կոչում, կամ առնվազն 10 տարվա դասավանդման փորձ (հավատարմագրված) բուհական համակարգում
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ հանրային (պետական) քաղաքականության կամ հարակից գիտագործնական բնագավառներում՝ այդ թվում՝ հանրային/պետական ծառայության, հանրային-մասնավոր համագործակցության, ինչպես նաև ընդհանուր կառավարչական կամ հարակից ոլորտում՝ հանրային կառավարում, բիզնես կառավարում, տվայալների հետ աշխատանք, E-gov և այլն։
Այլ պահանջներ
դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն։
9. Additional information about the programme
«Հանրային քաղաքականություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել և ներդրվել է ԵՊՀ երկարամյա գործընկեր Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում։
Առաջարկվող մասնագիտական կրթական ծրագիրն ունի բազմագիտակարգային բնույթ: Այն արտացոլում է ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան իրականության մեջ կառավարման և հանրային քաղաքականության մասնագիտական ոլորտներում առկա միտումները, աշխատաշուկայի պահանջներն ու պետական կառավարման և քաղաքականության իրագործման ասպարեզներում երկարաժամկետ, տիրապետող գերակայությունները։
Մագիստրոսական ծրագրի հիմնական առավելությունը, բացի նորարարական ուսումնական ծրագրերից և վերլուծական պարտադիր բաղադրիչի առկայությունից, նաև այն է, որ դասավանդումը կամընտրական առարկաների մի մասի համար նախատեսվում է իրականացնել անգլերենով: Մագիստրոսական ծրագիրը ներառում է նաև ոչ պետական (շահույթ չհետապնդող) հատվածի մենեջմենթի և պետական կարգավորման հետ կապված մի շարք մոդուլների դասավանդում: