Ծրագրի մասին
Կրթական ծրագրի անվանում` «Հանրային քաղաքականություն և կառավարում»
Կրթական ծրագրի տևողություն՝ 2 տարի, 120 ECTS կրեդիտ
Ուսման վարձավճարի չափը՝ 900.000 ՀՀ դրամ
Դասերը կազմակերպվում են առաջին և երկրորդ հերթով՝ առդեմ ձևաչափով, շաբաթական 3 օր
Ընդունելության քննության ձևաչափը
«Կառավարում» մասնագիտության շրջանակում «Հանրային կառավարում», «Հանրային քաղաքականություն և կառավարում» բակալավրի կրթական աստիճան ունեցող դիմորդների համար ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների՝ պայմանով, որ արդյունարար միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է 14 և ավելի միավոր, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են «Հանրային կառավարում» մասնագիտացման բանավոր քննություն՝ ըստ ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնի՝ նախապես տրամադրած հարցաշարի։
Մասնագիտական աջակցություն
Վահագն Ռոբերտի Ագլյան, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, «Հանրային քաղաքականություն և կառավարում» կրթական ծրագրի ղեկավար
Էլհասցե՝ aglyan@ysu.am, aglyan@gmail.com
Առավելությունները
«Հանրային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է ապահովել կառավարչական և քաղաքական գործընթացների՝ առավել համապարփակ և ինտեգրված կրթական վերջնարդյունքների ձևավորումը՝ նպաստելով հանրային քաղաքականության և կառավարման գործառույթների որակի բարձրացմանը, ինչպես նաև ընդլայնելով ապագա շրջանավարտների կարիերայի հեռանկարները։
Ծրագրի առավելություններն են՝
Առաջարկվող մասնագիտական կրթական ծրագիրը բազմագիտակարգային է: Այն արտացոլում է ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան իրականության մեջ կառավարման և հանրային քաղաքականության մասնագիտական ոլորտներում առկա միտումները, աշխատաշուկայի պահանջներն ու պետական կառավարման և քաղաքականության իրագործման ասպարեզներում երկարաժամկետ, տիրապետող գերակայությունները։
Մագիստրոսական ծրագրի հիմնական առավելությունը, բացի նորարարական ուսումնական ծրագրերից և վերլուծական պարտադիր բաղադրիչի առկայությունից, նաև այն է, որ կամընտրական առարկաների մի մասը նախատեսվում է դասավանդել անգլերենով: Մագիստրոսական ծրագիրը ներառում է նաև ոչ պետական (շահույթ չհետապնդող) հատվածի մենեջմենթի և պետական կարգավորման հետ կապված մի շարք մոդուլների դասավանդում:
Մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ուսանողներին տրվում է նաև Կալիֆոռնիայի պետական համալսարանի (CSUN) կողմից իրականացվող հավաստագրային կարճաժամկետ կրթական ծրագրին մասնակցելու հնարավորություն («Certificate Program»)։
Կարիերայի հնարավորությունները
Մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հանրային (պետական) քաղաքականության մշակման և վերլուծության բնագավառում, մասնավորապես`
1. ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններում,
2. միջգերատեսչական համակարգման գործառույթներ իրականացնող պետական մարմիններում (հանձնաժողովներ, գործակալություններ),
3. կառավարության կառուցվածքային ստորաբաժանումների, նախարարությունների ոլորտային/պրոֆիլային վարչություններում (քաղաքականության կամ ծրագրերի պատրաստում, իրականացում, մշտադիտարկում, տվյալների բազաների հետ աշխատանք),
4. ոչ պետական հատվածի կարգավորման և կառավարման ոլորտներում:
Ընդունելության քննության հարցաշար
1. Հանրային կառավարման ամերիկյան դպրոցը. դասական հայեցակարգեր
2. Հանրային կառավարման ամերիկյան դպրոցը. մարդկային հարաբերությունների տեսություն
3. Դ. Մաքգրեգորի «X» և «Y» տեսությունները և «Z» տեսությունը
4. «Կատարյալ բյուրոկրատի» հիմնական հատկանիշները՝ ըստ Մ. Վեբերի.
5. «Կատարյալ բյուրոկրատի» ժամանակակից ընկալման հիմնական հատկանիշները
6. «Դասական» և «քաղաքական» բյուրոկրատական համակարգերի գլխավոր առանձնահատկությունները (ըստ Շմիդտի)
7. Հանրային կառավարման ֆրանսիական դպրոցը. Անրի Ֆայոլի կառավարման սկզբունքները
8. Մ. Դյուվերժե. ինստիտուտի հասկացությունը կառավարման բնագավառում
9. Վ. Վիլսոն. «Վարչարարության ուսումնասիրություն»
10. Մ. Վեբերի բյուրոկրատական մոդելը
11. «Հանրային մենեջմենթ» հասկացությունը
12. Ռացիոնալ ընտրության մոդելը հանրային քաղաքականության մեջ
13. Հանրային քաղաքականության սահմանումները
14. Ինկրեմենտալիզմի սկզբունքը հանրային քաղաքականության մեջ
15. Լոուի. քաղաքականության փուլերի տեսությունը
16. Լոուի. քաղաքականության դասակարգումը՝ ըստ 4 տիպերի
17. Հանրային ընտրության տեսություն
18. Սահմանափակ ռացիոնալություն
19. Օրակարգի սահմանումը հանրային քաղաքականության մեջ
20. Օրակարգի փուլերը
21. Հանրային քաղաքականության պարտադրող և անմիջական գործիքներ
22. Կոալիցիաների պաշտպանության տեսություն
23. Քաղաքականության իրականացման գործընթացը
24. Նոր հանրային մենեջմենթ (NPM). զարգացման ուղղությունները
25. Ռազմավարական պլանավորումը և դասական հանրային կառավարման մոդելը
26. Ռազմավարական պլանավորումը մասնավոր հատվածում. հինգ փուլերը
27. Ռազմավարական մենեջմենթ
28. Հանրային քաղաքականության գործիքները. հիմնական գործիքները
29. Պետության գործառույթները. ընդհանուր բնութագիր
30. Պետության գործառույթների դասակարգումը. պետության ներքին և արտաքին գործառույթները
Գրականության ցանկ և աղբյուրներ
1. Հանրային կառավարման նյութերի հայերեն ժողովածու (Ռուսական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների կենտրոն), Արիզոնայի նահանգային համալսարան, Երևան, 2006
2. И. А. Василенко, Административно-государственное управление в странах запада: США, Великобритания, Франция, Германия, Издание второе, переработанное и дополненное