Ընդունելության քննության անցկացման ձևաչափը
| Մասնագիտությունը | Քիմիա |
| Կրթական ծրագրի անվնումը | Սննդի անվտանգություն |
| Ուսման տևողությունը | 1,5 տարի, 90 ECTS կրեդիտ |
| Շնորհվող որակավորումը | Քիմիայի մագիստրոս |
| Ուսումնառության լեզուն | Հայերեն |
| Ուսուցման ձևը | Առկա |
| Ուսման վարձը | 550․000 ՀՀ դրամ |
Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով։
Ընդունելության անցկացման ձևաչափը՝ բանավոր։
ԵՊՀ (առկա ևհեռակա ուսուցման ձևերով) մագիստրատուրայի ընդունելության կարգի 11-րդ կետի համաձայն՝ «Սննդի անվտանգության» մասնագիտության շրջանակում բակալավրի որակավորում ստացած դիմորդների 1-ին փուլի ընդունելությունն անցկացվում է առանց քննության՝ մրցութային կարգով՝ հաշվի առնելով միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը), իսկ 2-րդ փուլի դիմորդների ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ:
Հետադարձ կապ
Կրթական ծրագրի ղեկավար՝ Ա. Ի. Մարտիրյան
Հեռ.՝ (+374 91) 536 224
(+374 60) 710 402
Էլհասցե՝ armart@ysu.am
Հարցաշար
Ջերմության հաղորդմամբ և հեռացմամբ ընթացող պրոցեսներ
Դիսպերս համակարգեր, դրանց դասակարգումը, քանակական բնութագրերը
Մակերևութային ակտիվ նյութեր, դրանց դասակարգումը
Սուսպենզիաներ, էմուլսիաներ, փրփուրներ
Սննդամթերքի մանրէաբանական աղտոտիչներ
Սննդամթերքի քիմիական աղտոտիչներ
Քիմիական ռեակցիաների հավասարակշռություն: Հավասարակշռական հաստատունի կախումը ջերմաստիճանից
Մոլեկուլի էլեկտրոնային էներգիան: Էլեկտրոնային սպեկտրներ: Էլեկտրոնային անցումների դասակարգումը
Օրթոֆոսֆորական թթու, ստացումն ու հատկությունները: Ֆոսֆորական պարարտանյութեր
Ֆոտոմետրական անալիզ: Բուգերի օրենքը
Պերմանգանատաչափության սկզբունքները
Յոդաչափության սկզբունքները
Կոմպլեքսոնաչափություն
Օրգանական միացությունների դասակարգումը և անվանակարգման հիմնական դրույթները
Ազոտ և ֆոսֆոր, բնական միացությունները, ստացումը, հատկություններն ու կիրառությունը
Ազոտի ջրածնային միացությունները, ստացումն ու հատկությունները
Ազոտական թթու, ստացումն ու հատկությունները: Ազոտական պարարտանյութեր
Ռեակցիայի արագության կախվածությունը կոնցենտրացիայից: Ռեակցիայի կարգ և մոլեկուլյարություն
Հալոգենների ընդհանուր բնութագիրը, ստացումն ու հատկությունները, բնական միացությունները
Քլոր, բնական միացությունները, ստացումն ու հատկությունները
Հալոգենների ջրածնային միացությունները, ստացումը, հատկություններն ու համեմատական բնութագիրը
H+-ի կոնցենտրացիայի և pH-ի արժեքների հաշվումը լուծույթներում
Ազոտ պարունակող օրգանական համակարգեր, ալիֆատիկ և արոմատիկ նիտրոմիացություններ, ամիններ, ամինոթթուներ
Գրականության ցանկ
- Դուրգարյան Ա. Ա., Բարձրամոլեկուլային միացությունների քիմիա, 2004, ԵՊՀ։
- Chang R., Physical Chemistry for Chemical and Biological Sciences, 3rd ed., USA, University Science Books, 2000, 1018 p.
- Угай А., Общая и неорганическая химия, Москва, Высшая школа, 2, 2000.
- Третьяков Ю. Д., Мартыненко Л. И., Григорьев, А. Н., Цивадзе А. Ю. Неорганическая Химия, т.1-2, Москва, Химия, 2001.
- Реутов О. А., Курц А. Л, Бутин. К. П., Органическая химия, М., Бином, 2014, т. 1–4.
- Grinter R., The quantum chemistry: an experimentalist’s view, John Wiley & Sons, 2005, 460 p.
- Metju H., Physical chemistry, Quantum mechanics, Taylor and Francis, 2006, 482 p.
- Atkins P., Paula J., Physical Chemistry, 9nd ed., Oxford University Press, 2010, 978 p.
- Carraher, Polymer Chemistry, 2003, 6-th ed., NY. Marcel Dekker INc.