Քաղաքագիտություն.ինտեգրացիա և կառավարում
Master's programme
Ծրագրի մասին
Կրթական ծրագրի տևողությունը՝ 2 տարի (չորս ուսումնական կիսամյակ)
Ուսման վարձի չափը՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ
Շնորհվող որակավորումը՝ քաղաքագիտության մագիստրոս
Ուսուցման ձևը՝ առկա
Կրթական ծրագրի դասընթացները կազմակերպվում են առավոտյան ժամերին, առաջին և երկրորդ կիսամյակում՝ քառօրյա գրաֆիկով, երրորդ կիսամյակում՝ շաբաթական երեք օր գրաֆիկով: Չորրորդ կիսամյակում դասընթացներն անցկացվում են շաբաթական մեկ օր և ուսանողներն անցնում են մասնագիտական պրակտիկա:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն պատրաստել մասնագետներ, որոնք ունեն ժամանակակից քաղաքագետի մասնագիտական կարողություններ և կարող են ձևակերպել և լուծել քաղաքագիտության տարբեր ոլորտներում առաջացող լայն շրջանակի խնդիրներ՝ հիմնվելով քաղաքական խորհրդատվության և փորձագիտության, կառավարման և ինտեգրացիայի ոլորտի ժամանակակից մոտեցումների վրա։
Ծրագրի շրջանավարտները դառնալու են քաղաքագիտության մագիստրոսներ և աշխատելու են միջազգային կազմակերպություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում։
Ծրագրի շրջանակում զարգանում են ուսանողների գիտահետազոտական և փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Այն ներառում է հետևյալ հիմնական մոդուլները՝ 1) համեմատական քաղաքականություն, 2) եվրոպական ինտեգրում, 3) միջազգային հարաբերություններ, 4) հանրային կառավարում և քաղաքականություն, 5) քաղաքական տեսություն: Ծրագիրը համատեղում է ինտեգրացիոն քաղաքականության մասին գիտելիքները կառավարման ռազմավարությունների հետ՝ խթանելով քաղաքական դինամիկայի վերաբերյալ քննարկումները՝ միաժամանակ ընդլայնելով քաղաքագիտության կրթությունը Հայաստանում և մեր տարածաշրջանում:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները, ավարտելով մագիստրոսական ծրագիրը, հնարավորություն ունեն աշխատելու հետևյալ կառույցներում` վերլուծական և խորհրդատվական կենտրոններում, պետական մարմիններում և տեղական ինքնակառավարան մարմիններում, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններում, կուսակցություններում, ԶԼՄ-ներում, PR և GR գործակալություններում, հետազոտական կազմակերպություններում և այլն:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և գործընկեր համալսարանների ասպիրանտուրայում:
Contacts
«Քաղաքագիտություն. ինտեգրացիա և կառավարում» կրթական ծրագրի ղեկավար՝
ք․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյան
Հեռ.՝ (+374 77) 555 133
Էլհասցե՝ ashalex@ysu.am
Քաղաքագիտության ամբիոնի ֆեյսբուքյան էջը՝ այստեղ: