- Main
- Group
- Հաշվողական ենթակառուցվածք
Հաշվողական ենթակառուցվածք
Երևանի պետական համալսարանի հաշվողական կենտրոնը հագեցած է 72 NVIDIA H100 գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Ենթակառուցվածքը ստեղծվել է ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ՝ Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) և բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) զարգացումը խթանելու նպատակով։
Կենտրոնի հաշվողական կարողությունները
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ 2022-2023 թթ. ձեռք է բերվել 8 NVIDIA A100 և 8 NVIDIA H100 GPU։
2026 թ. հունվարին գործարկվել է ևս 64 NVIDIA H100 GPU՝ ապահովելով կենտրոնի ներկայիս հաշվողական հզորությունը։
Գերհամակարգիչը հնարավորություն է տալիս իրականացնելու մրցունակ հետազոտություններ հետևյալ ուղղություններով՝
Նոր մոլեկուլների նախագծում, լեզվական մոդելների մշակում, տեսողական և ռադիոազդանշանների մշակում։
Բազմաբնույթ սիմուլյացիաներ նյութագիտության, կենսաբանության և ֆիզիկայի ոլորտներում։
Արբանյակային լուսանկարների վերլուծություն և մեծածավալ տվյալների մշակում։
72 NVIDIA H100 GPU-ների առկայությունը հնարավորություն է տալիս լեզվական մեծ մոդելների (LLM) վարժեցման ժամանակը ամիսներից կրճատել մինչև օրեր։
Այս ենթակառուցվածքը նոր հնարավորություններ է ստեղծում հայաստանյան հետազոտողների և ուսանողների համար՝ զարգացնելու համագործակցությունը միջազգային գիտական հանրույթի հետ։
Կենտրոնի ենթակառուցվածքը հասանելի է ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ ՀՀ այլ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների ուսանողների ու հետազոտողների համար։ Ռեսուրսներից օգտվելու հնարավորություն տրամադրվում է հայտը ներկայացնելուց և հաստատում ստանալուց հետո։ Հայտատուն պարտավորվում է հաշվողական հզորություններն օգտագործել նպատակային և արդյունավետ՝ գիտական ու կրթական ծրագրերի շրջանակում։
Գերհամակարգչից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։
Նորություններ և մեդիա
- ԵՊՀ-ում պաշտոնապես բացվեց Տվյալների մշակման կենտրոնը
- ԵՊՀ-ում տեղակայված գերհամակարգիչը՝ գիտական մեծ խնդիրների լուծման արդյունավետ միջոց
- ԵՊՀ գերհամակարգչի միջոցով արդեն իսկ բարդ առաջադրանքներ են կյանքի կոչվում
- Էլեկտրոնային նոր հարթակներից մինչև գերհամակարգիչ
- Վարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը



