Հաշվողական ենթակառուցվածք
Երևանի պետական համալսարանի տվյալների մշակման կենտրոնը հագեցած է 72 NVIDIA H100 գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Այս ենթակառուցվածքը ստեղծվել է ՀՀ Կառավարության և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ՝ նպատակ ունենալով խթանելու արհեստական բանականության (ԱԲ) և բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) զարգացումը Հայաստանի Հանրապետությունում:
Կենտրոնի հաշվողական կարողությունները.
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ 2022-2023 թթ. ձեռք էր բերվել 8 NVIDIA A100 և 8 NVIDIA H100 GPU:
64 NVIDIA H100-ը գործարկվեց 2026 թ. հունվարին` ապահովելով կենտրոնի ներկայիս բացառիկ հզորությունը։
Գերհամակարգիչը հնարավորություն է տալիս իրականացնելու մրցունակ հետազոտություններ հետևյալ ուղղություններով.
Նոր մոլեկուլների նախագծման լեզվական մոդելների մշակում, տեսողական և ռադիոազդանշանների մշակում։
Բազմաբնույթ սիմուլյացիաներ նյութագիտության, կենսաբանության և ֆիզիկայի բնագավառներում։
Արբանյակային լուսանկարների վերլուծություն և մեծածավալ տվյալների մշակում։
72 NVIDIA H100 GPU-ների առկայությունը թույլ է տալիս լեզվական մեծ մոդելների (LLM) վարժեցման ժամանակը ամիսներից կրճատել մինչև օրեր:
Այս ենթակառուցվածքը նոր հնարավորություններ է ստեղծում հայաստանյան հետազոտողների և ուսանողների համար՝ հաստատելու սերտ համագործակցություններ միջազգային գիտական հանրույթի հետ։
Կենտրոնի ենթակառուցվածքը բաց է ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ այլ բուհերի, գիտահետազոտական կազմակերպությունների ուսանողների ու հետազոտողների համար։ Ռեսուրսներից օգտվելու հնարավորությունը տրամադրվում է համապատասխան հայտի ներկայացման և հաստատման փուլն անցնելուց հետո, ինչը երաշխավորում է հաշվողական հզորությունների նպատակային և արդյունավետ օգտագործումը գիտական ու կրթական ծրագրերի շրջանակներում։
Հայտը` շուտով: