May 02, 2025 | 15:15
Science
Education
Student
Field research: Investigating human–wildlife interactions
An international summer school titled "One Health: Human–Wildlife Interaction" was held in Armenia from April 23 to May 2, aiming to explore human–wildlife–ecosystem interactions, study disease transmission, and advance both theoretical and practical knowledge in these fields.

Ամառային դպրոցը կազմակերպվեց ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Վիեննայի բնական պաշարների և բնական գիտությունների համալսարանի, Վիեննայի բժշկական և անասնաբուժական համալսարանների հետ համատեղ։

Ամառային դպրոցի ծրագրում ընդգրկված էին վերոնշյալ համալսարանների առաջատար մասնագետների դասախոսություններ, լաբորատոր պարապմունքներ և դաշտային ուսումնասիրություններ։ Միջոցառմանը մասնակցեցին ԵՊՀ և արտերկրի բուհերի շուրջ երկու տասնյակ ուսանողներ։
Ամառային դպրոցի շրջանակում Վայոց ձորի Հորս գյուղի և Կոտայքի մարզի Հանքավան գյուղի շրջակայքում կատարվեցին դաշտային հետազոտություններ, որոնց ժամանակ լանդշաֆտների առանձնահատկություններին համապատասխան ներկայացվեցին տարբեր կենդանատեսակների մշտադիտարկման մեթոդները։

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայում մասնակիցները կատարեցին որոշ կենդանիների հերձումներ և տարբեր մակաբույծների հետազոտություններ։
Ամառային դպրոցի վերջին օրը մասնակից ուսանողները հանձնեցին եզրափակիչ քննություն՝ վաստակելով 3 ECTS կրեդիտ։ Ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։
Ամառային դպրոցն անցկացվեց «Կլիմայի փոփոխության պայմաններում գենետիկ կենսահսկողության կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է «APPEAR» ծրագրի միջոցով՝ Ավստրիայի զարգացման համագործակցության և OeAD-ի աջակցությամբ։