July 22, 2025 | 11:40
Science
Education
Competitions
New achievements at 57th International Chemistry Olympiad
The 57th International Chemistry Olympiad, held in Dubai, became yet another platform for success for Armenian students. The team representing Armenia earned one silver medal and three letters of commendation in the competition. The Armenian team was led by YSU Andranik Davinyan, a lecturer at Yerevan State University, and Artyom Petrosyan, a master’s student at YSU Faculty of Chemistry.

Ս․թ․ հուլիսի 5-14-ն անցկացված մրցույթում, որին մասնակցում էին 90 երկրների շուրջ 355 աշակերտներ, Հայաստանը ներկայացրին չորս դպրոցականներ Վանաձորից, Գյումրիից և Երևանից։
Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճեց Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։ Գովասանագրեր ստացան Երևանի «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։
Օլիմպիադայի հայաստանյան թիմի ղեկավարներն էին ԵՊՀ դասախոս, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Դավինյանը և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մագիստրանտ Արտյոմ Պետրոսյանը։
Թիմի գլխավոր ղեկավար Անդրանիկ Դավինյանը, անդրադառնալով հայաստանյան թիմերի մասնակցությանը օլիմպիադային, նշեց. «Հայաստանը մասնակցում է Քիմիայի միջազգային օլիմպիադային՝ սկսած 2006 թվականից։ Հետաքրքրական էր, որ այս անգամ լաբորատոր փուլն անցկացվեց ոչ թե ավանդական ձևաչափով, այլ մեծ էքսպո կենտրոնի դահլիճում, ինչը օլիմպիադան դարձրեց տարբերվող նախորդներից։ Սրանով բոլոր աշակերտները պայմանային նույն հավասար մակարդակում էին։ Նշեմ նաև, որ նախքան մեկնելը կազմակերպեցինք պատրաստման ինտենսիվ փուլ աշակերտների՝ լավ արդյունքներ գրանցելու հնարավորություններն առավել բարձրացնելու համար»։
Թիմի կրտսեր ղեկավար Արտյոմ Պետրոսյանը, խոսելով օլիմպիադայի հարցաշարում ընդգրկված խնդիրերից, ընդգծեց․ «Հարցերը հավասարակշռված էին՝ բարդ և հեշտ խնդիրների լավ համադրությամբ։ Օլիմպիադայի շրջանակում մենք՝ որպես ղեկավարներ, զբաղված էինք թարգմանությամբ, փորձնական պարագաների ստուգմամբ»։
Քիմիայի միջազգային 57-րդ օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արման Խառատյանը, պատմելով օլիմպիադայի շրջանակում ձեռք բերած փորձառության մասին, մատնանշեց․ «Թեև տեսական և փորձնական փուլերում առկա էին որոշ դժվարություններ, սակայն կարողացա հաջողությամբ հաղթահարել դրանք։ Խնդիրները հետաքրքիր էին և, ընդհանուր առմամբ, հաղթահարելի։ Հուսով եմ՝ ապագայում կկարողանամ իմ փորձով օգնել նոր սերունդներին»։