February 10, 2026 | 15:53
Education
Student
Business, mindset, and real-world experience: meeting with YSU alumnus and entrepreneur Vahram Mirakyan
Students of Yerevan State University met with YSU alumnus Vahram Mirakyan, Co-founder and President of the Mantashyants Business Club, and author of Dry Marketing and The Anatomy of Business. The meeting evolved into a dynamic platform for discussing business ideas and real-world experience, where students heard inspiring stories, received answers to their questions, and gained practical insights drawn from the realities of the business world.
Հանդիպումը նախատեսված էր բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են բիզնեսով, ձեռնարկատիրությամբ, մարքեթինգային մտածողությամբ և ցանկանում են իրական փորձի հիման վրա հասկանալ, թե ինչպես է կառուցվում, զարգանում և կայանում բիզնեսը։
Վահրամ Միրաքյանը ուսանողներին ներկայացրեց իր «Բիզնեսի անատոմիա» գիրքը, որը գրել է յոթից ութ տարվա ընթացքում՝ ներկայացնելով իր գաղափարները և գործնական խորհուրդները։
«Ես պարբերաբար հանդիպել եմ տարբեր գործարարների հետ, և ամեն անգամ՝ թե՛ հանդիպումների ընթացքում, թե՛ գիրք կարդալիս կամ կրթական նյութեր ուսումնասիրելիս, երբ հանդիպում էի մի գաղափարի, որը, իմ կարծիքով, կարևոր էր գործարարի համար, այն նշում էի՝ հավելելով նաև իմ սեփական մոտեցումն ու վերաբերմունքը։ Այդ ամենը ժամանակի ընթացքում հավաքագրեցի, թվայնացրի, և արդյունքում ձևավորվեց «Բիզնեսի անատոմիա» գիրքը՝ 70 սկզբունք, որոնք կարող են օգտակար լինել ինչպես փոքր բիզնես ունեցողների, այնպես էլ նրանց համար, ովքեր նպատակ ունեն զարգացնելու և մեծացնելու իրենց բիզնեսը»,- ասաց նա։
Հեղինակի նպատակն էր ստեղծել ձեռնարկ, որը առօրյայում մատչելի կլիներ բիզնես ոլորտի աշխատակիցների և գործարարների համար, և որտեղ նրանք կկարողանային գտնել լուծումներ ինչպես սովորական խնդիրների, այնպես էլ երկարաժամկետ, խորքային հոգեբանական, ռազմավարական կամ մշակութային հարցերի համար։
«Երջանկությունը որոշում է: Այն կախված է ոչ թե արտաքին պայմաններից, այլ ձեր մտածելակերպից, ինքներդ ձեզ պատմած պատմությունից և ձեր ամենօրյա ընտրություններից: Որքան շուտ դա գիտակցեք, այնքան ավելի արագ կկարողանաք ստեղծել մի կյանք, որը լի կլինի ներքին բավարարվածությամբ և ուրախությամբ»,- գրում է հեղինակը «Բիզնեսի անատոմիա» գրքում։
Նշյալ գիրքում Վահրամ Միրաքյանը ներկայացնում է բիզնեսի հիմունքներն ու հաջողակ գործարարի մտածողությունը տարբեր տեսանկյուններից՝ անդրադառնալով թե՛ անձնական, թե՛ մասնագիտական ոլորտների կարևոր թեմաների՝ սկսած դրական էներգիայից, մտքի համակարգվածությունից մինչև արդյունավետություն, ժամանակի կառավարում և երազելու անհրաժեշտություն։ Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ղեկավարության և թիմային աշխատանքի վրա՝ բացատրելով, թե ինչպես դառնալ արդյունավետ ղեկավար, թիմում խթանել համերաշխություն, լուծել կոնֆլիկտներ և մոտիվացնել աշխատակիցներին։ Հետաքրքիր է, որ գրքում ներկայացված են հստակ և գործնական օրինակներ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներգրավվեցին հետաքրքիր և բովանդակալից զրույցում, որի շրջանակում հնարավորություն ունեցան բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու մասնագիտական պատասխաններ, ինչպես նաև ակտիվորեն մասնակցելու քննարկմանը և փոխանակվելու մտքերով։
Հանդիպման ավարտին ամենահետաքրքիր 2 հարցերն ուղղած ուսանողները Վահրամ Միրաքյանից նվեր ստացան «Բիզնեսի անատոմիա» գիրքը։
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ։



