February 27, 2026 | 13:06
Science
Education
Lifelong learning
YSU hosts specialized training for history teachers on teaching "sensitive" topics
Within the framework of the collaboration between the YSU Continuing Education Center and the Hazarashen Armenian Center for Ethnological Studies, the university hosted a four-day training for history teachers from Armenian general education schools. The training focused on teaching "sensitive" topics, implementing project-based learning, and developing and applying new and alternative instructional methods, resources, and strategies for history instruction.
Վերապատրաստման հիմքում «Պատմության մրցույթներ» նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2001 թ․ «EUSTORY» ոչ ֆորմալ ցանցի կողմից։ Այն ստեղծվել է Գերմանիայում «Քյորբեր» հիմնադրամի նախաձեռնությամբ և միավորում է ավելի քան 20 երկրների շուրջ 30 հասարակական կազմակերպություններ և կրթական հաստատություններ։ 2001 թվականից ի վեր անցկացվել է շուրջ 22 մրցույթ, որոնց մասնակցել են ավելի քան 230 000 երիտասարդներ ամբողջ Եվրոպայից։ Յուրաքանչյուր տարի մասնակից երկիրն ինքն է ընտրում մրցույթի թեման։
ԵՊՀ պատմության ֆակուլտետում կազմակերպված վերապատրաստմանը մասնակցել է 26 ուսուցիչ։ Դասընթացն ավարտելուց հետո նրանք իրենց դպրոցներում պետք է ձևավորեն աշակերտական խմբեր՝ իրականացնելու հետազոտական նախագծեր տվյալ տարվա թեմայով։ Մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված կարճ ցուցակում ընդգրկված աշխատանքները կներկայացվեն Պատմության համահանրապետական մրցույթների եզրափակիչ փուլում։ Հաղթող նախագծերի հեղինակները հնարավորություն կստանան մասնակցելու համաեվրոպական ծրագրի շրջանակում կազմակերպվող ամառային ամենամյա ճամբարին։
Դասընթացի հիմնական թեմաներն էին՝ բանավոր և տեղական պատմությունը՝ որպես պատմագիտական ուսումնասիրության մեթոդ, Ղարաբաղյան շարժման ուսումնասիրության այլընտրանքային աղբյուրները, «զգայուն» թեմաների դասավանդման արդյունավետ ռազմավարությունները։
Նշենք, որ Հայաստանը մինչ այս ծրագրին մասնակցել և Պատմության մրցույթներ է կազմակերպել ևս երկու անգամ՝ 2021-2022 և 2023-2024 թթ․։
Առաջին ծրագիրը՝ «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում», իրականացվել է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գրասենյակների կողմից՝ «Քյորբեր» հիմնադրամի հետ համատեղ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Տեղական գործընկերներն էին «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը և «Պարադիգմա» կրթական հիմնադրամը։
Երկրորդ ծրագիրը՝ «Պատմության մրցույթներ. պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ»-ը ևս իրականացվել է «Քյորբեր» հիմնադրամի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հետ համատեղ՝ այս անգամ «Հազարաշեն» կենտրոնի և «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի համագործակցությամբ՝ կրկին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
2023 թվականին «Հազարաշեն»-ը դարձել է «EUSTORY» ցանցի անդամ և, այսպիսով, Հայաստանում Պատմության մրցույթներ անցկացնող հիմնական կազմակերպությունը։