ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների համար սեպտեմբերի 17-ին անցկացվեց «Անձնական տվյալների պաշտպանություն» թեմայով ինտերակտիվ ուսուցում՝ նպատակ ունենալով ապագա իրավաբաններին ներկայացնելու ոլորտի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ:
ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն Հայաստանում տվյալների պաշտպանությանը» ԵՄ ծրագրի շրջանակում անցկացված դասախոսությունը վարեցին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պարտականությունները կատարող Միհրան Բուլղադարյանը և անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը:
Ապագա իրավաբանների հետ քննարկվեցին անձնական տվյալների պաշտպանության իրավունքների բնագավառի հիմնական հասկացությունները և սկզբունքները, Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անցած ճանապարհն ու սպասվող բարեփոխումները, ինչպես նաև պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Նմանօրինակ ծրագրերը շարունակական կլինեն: