Սեպտեմբերի 24-ից 27-ը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դկան Ն. Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Վրաստանում էր՝ մասնակցելու Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանում կազմակերպված «Մեդիաուսումնասիրությունները հաղորդակցության դարաշրջանում» խորագրով միջազգային գիտաժողովին:
ԵՊՀ դասախոսները ներկայացրել են մասնագիտական զեկուցումներ՝ անդրադառնալով ժամանակակից մեդիայի հիմնախնդիրներին, հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման միտումներին և տեղեկատվական դաշտի վերափոխումներին: Զեկուցումներին հաջորդել են քննարկումներ գիտական ուսումնասիրությունների արդյունքների շուրջ, ինչպես նաև կատարվել է մասնագիտական փորձի փոխանակում:
Այցի շրջանակում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի ռեկտորի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու բուհերի միջև կրթական և գիտական կապերի ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև ձեռք են բերել նախնական պայմանավորվածություններ հետագա համագործակցության, համատեղ ծրագրերի ու փոխանակման նախագծերի իրականացման շուրջ:












