ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Սամվել Աղվանի Դիլբանդյանը մասնակցել է ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայում սեպտեմբերի 24–25-ը կայացած «Հանցավորության դեմ պայքարի օրենսդրությունը. դոկտրին և իրավակիրառում» միջազգային գիտագործնական գիտաժողովին, որը նվիրված էր իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Վ. Նիկոլյուկի ծննդյան 70-ամյակին։
Գիտաժողովին մասնակցել են արտասահմանյան երկրների 150-ից ավելի ճանաչված դատավարագետներ։
Պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանի զեկուցումը նվիրված էր ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ինստիտուտին։ Հայկական մոդելը մեծ հետաքրքրություն է առաջացրել ռուս գիտնականների շրջանում և դարձել բովանդակալից քննարկման առարկա։
Գիտաժողովի արդյունքում ռուսաստանյան մի շարք բուհերի հետ ձեռք են բերվել հետագա համագործակցության շուրջ պայմանավորվածություններ, մասնավորապես՝ ռուսական դասագրքերում ՀՀ քրեական դատավարության օրենսդրության ներկայացում, համատեղ առցանց քննարկումների կազմակերպում, գիտական հոդվածների հրատարակում և ատենախոսությունների գրախոսում։