Ընդհանուր պարտականություններ
- լիարժեք մասնակցել նախատեսված ուսուցմանը և գործնական աշխատանքներին,
- ուսումնասիրել և խստորեն հետևել ԲԿՀ ցուցակագրման և քարտեզագրման
ուղեցույցին, ընթացակարգերին և հրահանգներին, - ճիշտ օգտագործել պլանշետները, թվային քարտեզները, GPS-ը և ցուցակագրման
համար նախատեսված հավելվածը, - աշխատել հանձնարարված հաշվային տեղամասի/կլաստերի սահմաններում և
ապահովել դրա ամբողջական աշխարհագրական ծածկույթը, - ճշգրիտ նույնականացնել, քարտեզագրել և/կամ ստուգել շինությունները, բնակելի
միավորները և տնային տնտեսությունները, - հետևել մեծ, փոքր կամ այլ առանձնահատուկ հաշվային տեղամասերի համար
սահմանված ընթացակարգերին, - ապահովել հավաքված տեղեկատվության ամբողջականությունը,
հետևողականությունն ու ճշգրտությունը, - սահմանված կարգով համաժամանակացնել դաշտում հավաքված տվյալները
կենտրոնական սերվերի հետ, - պատշաճ կերպով պահպանել տրամադրված պլանշետներն ու այլ սարքավորումները
և անհապաղ հայտնել տեխնիկական կամ սարքավորումների հետ կապված
խնդիրների մասին, - կանոնավոր կապ պահպանել համակարգողի հետ և ժամանակին տեղեկացնել
դաշտում առաջացած խնդիրների մասին, - պահպանել գաղտնիության, մասնագիտական վարքագծի, տվյալների
պաշտպանության և ԲԿՀ դաշտային աշխատանքների այլ պահանջները։
Գեոցուցակագրողների պարտականություններ
• ապահովում են պլանշետի պատրաստվածությունը դաշտային աշխատանքի համար՝
ներառյալ քարտեզների և առաջադրանքների ներբեռնումն ու դրանց անցանց
հասանելիությունը,
• բազային քարտեզների միջոցով նույնականացնում և դաշտում ստուգում են
հանձնարարված կլաստերների սահմանները և անհրաժեշտության դեպքում
թարմացնում համապատասխան տեղեկատվությունը,
• իրականացնում են տեղամասի նախնական շրջայց՝ կլաստերի սահմանները ստուգելու
նպատակով, որից հետո սահմանված կարգով քարտեզագրում և ցուցակագրում են
տարածքում գտնվող շինություններն ու համապատասխան միավորները,
• սահմանված հրահանգներին համապատասխան համակարգված կերպով
ցուցակագրում են կլաստերի բոլոր շինությունները և դրանցում գտնվող
համապատասխան միավորները, ինչպես նաև տնային տնտեսություններին և մինչև
5տ․ երեխաների առկայությունը,
• սահմանված կանոնների համաձայն գրանցում են GPS կոորդինատները,
• նույնականացնում են համապատասխան կողմնորոշիչները՝ դպրոցներ,
բուժհաստատություններ, պաշտամունքի վայրեր և այլն,
• անհրաժեշտության դեպքում նշում են բազային քարտեզում առկա, սակայն փաստացի
այլևս գոյություն չունեցող շինությունները,
• գրանցում են բացակայող հասցեների և այլ առանձնահատուկ դեպքերի վերաբերյալ
անհրաժեշտ դիտարկումները,
• ապահովում են, որ որևէ շինություն բաց չթողնվի կամ կրկնակի չգրանցվի,
• մեծ հաշվա տեղամասերի դեպքում սուպերվայզերի հետ համատեղ իրականացնում են
սեգմենտավորում,
• սահմանվածից քիչ թվով տնային տնտեսություններ ունեցող փոքր հաշվառման
տեղամասերի դեպքում անհապաղ տեղեկացնում են սուպերվայզերին՝ միավորման
անհրաժեշտ գործընթացը նախաձեռնելու համար,
- անհրաժեշտության դեպքում կատարում են լուսանկարահանում կամ գրառումներ՝
քարտեզագրման և որակի ապահովման նպատակով, - պլանշետի կամ հավելվածի հետ կապված՝ աշխատանքը շարունակելուն խոչընդոտող
խնդրի դեպքում անհապաղ տեղեկացնում են սուպերվայզերին և, համապատասխան
ցուցման դեպքում, շարունակում աշխատանքը պահուստային պլանշետով, - առնվազն օրական մեկ անգամ համաժամանակացնում են տվյալները կենտրոնական
սերվերի հետ, - դաշտում առաջացած խնդիրների մասին տեղեկացնում են սուպերվայզերին և հետևում
նրա ցուցումներին։
Թեկնածուները պետք է․
- լինեն չափահաս (18 տարեկանը լրացած),
- ունենան առնվազն միջնակարգ կրթություն (միջին մասնագիտական կամ
բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն), - կարողանան վստահորեն օգտվել թվային սարքերից (պլանշետ, սմարթֆոն, թվային
հավելվածներ), - ունենան տարածական կողմնորոշման և քարտեզներից օգտվելու լավ
կարողություններ (GPS-ի կամ թվային քարտեզագրման գործիքների հետ
աշխատանքի նախկին փորձը կդիտվի որպես առավելություն), - կարողանան աշխատել ճշգրիտ և համակարգված՝ ուշադրություն դարձնելով
դետալներին, - պատրաստ և ունակ լինեն իրականացնելու ինտենսիվ դաշտային աշխատանք, որը
ենթադրում է զգալի տեղաշարժ հանձնարարված տարածքներում, - պատրաստ լինեն աշխատել Հայաստանի ամբողջ տարածքում և, ըստ
անհրաժեշտության՝ գիշերակացով, - ունենան հաղորդակցման և թիմային աշխատանքի լավ հմտություններ, կարողանան
արդյունավետ հաղորդակցվել, ինչպես պաշտոնյաների, այնպես էլ քաղաքացիների
հետ՝ ներկայացնելով հետազոտության նպատակն ու իրենց աշխատանքը (տնային
տնտեսությունների հետազոտությունների, մարդահամարի, ցուցակագրման և
քարտեզագրման, տվյալների հավաքագրման, GIS-ի կամ նմանատիպ դաշտային
աշխատանքների նախկին փորձը կդիտվի որպես առավելություն), - կարողանան հասկանալ և հետևել մանրամասն տեխնիկական հրահանգներին և
սահմանված ընթացակարգերին, - լինեն պատասխանատու, հուսալի և կարողանան ինքնուրույն աշխատել դաշտային
պայմաններում, - լավ տիրապետեն հայերենին (ռուսերենի և Հայաստանում օգտագործվող այլ
լեզուների իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն)։
Աշխատանքային գրաֆիկ՝ ամեն օր, շաբաթական 1 օր հանգստով, նախատեսված մեկնարկը՝ 2026 թ. նոյեմբերի 9։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc4ECsWuJynam--eQia0iUyXuptVDB…