Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ՀՀ–արաբական պետություններ, ՀՀ–Իսրայել հարաբերությունների հետազոտական խմբի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:30-15։00-ն, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահում (5-րդ հարկ) տեղի կունենա «Հակամարտությունների ազդեցությունը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի պետությունների հարաբերությունների վրա» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2025» դրամաշնորհային ծրագրի շրջանակում (ծածկագիր՝ 25YR-6A0): Գիտաժողովի կազմակերպչական կոմիտեն միջազգային հարաբերությունների, տարածաշրջանային ուսումնասիրությունների և հարակից ոլորտների հետազոտողներին հրավիրում է ներկայացնելու զեկուցումների հայտեր հետևյալ թեմաներով.
- Տարածաշրջանային հակամարտությունները և Հարավային Կովկաս–Մերձավոր Արևելք հարաբերությունները
- Հայաստանի հարաբերություններն արաբական պետությունների և Իսրայելի հետ
- Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունը
- Տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի դերը
- Անվտանգություն, հաղորդակցություններ և տնտեսական համագործակցություն
- Ազգային և կրոնական փոքրամասնությունները հակամարտությունների համատեքստում
- Գիտաժողովի խորագրին առնչվող այլ թեմաներ
Աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը:
Հայտի բովանդակությունը պետք է ընդգրկի.
- զեկուցման վերնագիր,
- հեղինակի անուն, ազգանուն, գիտական աստիճան, պաշտոն և կազմակերպություն,
- էլեկտրոնային փոստի հասցե,
- ամփոփագիր (մինչև 300 բառ)։
Հայտերն ընդունվում են .doc, .docx կամ .pdf ձևաչափով։ Նամակի «Թեմա» դաշտում հարկ է նշել «Գիտաժողով 2026–անուն, ազգանուն»։ Յուրաքանչյուր զեկուցողի ելույթի համար նախատեսվում է մինչև 15 րոպե։
Կարևոր ժամկետներ.
- Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի դեկտեմբերի 4-ը:
- Ընդունման մասին ծանուցում կտրվի 2026 թվականի դեկտեմբերի 5-ին:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլհասցեին.
- rebeka.hovhannisyan@ysu.am (Ռեբեկա Հովհաննիսյան):
Հավելյալ տեղեկությունների համար էլհասցեներ.
- musheghghahriyan@ysu.am (Մուշեղ Ղահրիյան),
- liana.hambardzumyan@ysu.am (Լիանա Համբարձումյան):