ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ցեղասպանագիտության բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին ս.թ. նոյեմբերին գործուղվել է Բեռլինի ազատ համալսարան (Գերմանիա)՝ Ֆրիդրիխ Մայնեկեի անվան ինստիտուտում դասախոսություններով հանդես գալու, ինչպես նաև համալսարանի և դրա կազմում գործող Արևելյան Եվրոպայի ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ անցկացնելու նպատակով։
Հանդիպումների և քննարկումների ընթացքում ձեռք են բերվել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ։
Բեռլին կատարած այցի շրջանակում Աշոտ Հայրունին գերմանացի անվանի հայագետ, պրոֆեսոր Թեսսա Հոֆմանին է հանձնել Երևանի պետական համալսարանի կողմից դեռևս 2025 թվականին շնորհված ոսկե մեդալը։ Պարգևը Թեսսա Հոֆմանին շնորհվել էր հայագիտության զարգացման և Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված երկարամյա գիտական ու հասարակական գործունեության համար։