ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի վայրի կենդանիների հիվանդությունների ուսումնասիրման խմբի կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ Մանան Ասիկյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Մասնագիտական վերապատրաստում-2025» ծրագրի շրջանակում երկամսյա վերապատրաստում է անցել Օստրավայի համալսարանում (Չեխիա) պրոֆեսոր Վյաչեսլավ Յուրչենկոյի ղեկավարությամբ։
Վերապատրաստման ընթացքում յուրացվել են թռչունների տրիպանոսոմատիդ մակաբույծների ուսումնասիրման ժամանակակից մանրադիտակային, մոլեկուլային և կուլտիվացման մեթոդներ։ Ուսումնասիրվել է 100 արյան նմուշ, որոնցից 30-ը ենթարկվել է մոլեկուլային հետազոտության, իսկ ստացված 42 PCR արտադրանքն ուղարկվել է սեքվենավորման։
Ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կնպաստեն Հայաստանում մակաբուծաբանական հետազոտությունների զարգացմանը և Օստրավայի համալսարանի հետ գիտական համագործակցության ընդլայնմանը։



