General information
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳ
1.Սույն կարգը սահմանում է Երևանի պետական համալսարանի (այսուհետ՝ ԵՊՀ) կողմից կազմակերպվող գիտաժողովներին դրամական աջակցություն տրամադրելու կարգն ու պայմանները:
2. Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող (կազմակերպիչ, կամ համակազմակերպիչ) գիտաժողովներին ԵՊՀ ֆինանսական միջոցների հաշվին տրամադրվում է դրամական աջակցություն՝ հետևյալ պայմանների առկայության դեպքում և նշված չափերով.
1) 5-15 արտասահմանյան մասնագետ-մասնակիցներ ունեցող միջազգային գիտաժողովի կազմակերպման համար տրամադրվում է դրամական աջակցություն՝ 350000 ՀՀ դրամի չափով:
2) 16-25 արտասահմանյան մասնագետ-մասնակիցներ ունեցող միջազգային գիտաժողովի կազմակերպման համար տրամադրվում է դրամական աջակցություն՝ 700000 ՀՀ դրամի չափով:
3) 26 և ավելի արտասահմանյան մասնագետ-մասնակիցներ ունեցող միջազգային գիտաժողովի կազմակերպման համար տրամադրվում է դրամական աջակցություն՝ 1000000 ՀՀ դրամի չափով:
4) Առնվազն 10 համալսարանական և 10 արտահամալսարանական մասնագետ-մասնակիցներ ունեցող հանրապետական գիտաժողովի կազմակերպման համար տրամադրվում է դրամական աջակցություն՝ 150000 ՀՀ դրամի չափով:
Սույն կետի իմաստով գիտաժողովի մասնագետ-մասնակից է համարվում գիտաժողովին մասնակցող տվյալ կամ հարակից ոլորտի այն մասնագետը, որը գիտաժողովի ընթացքում հանդես է գալիս գիտական զեկուցմամբ:
3. Սույն կարգի 2-րդ կետի որևէ ենթակետին՝ կազմակերպվող գիտաժողովի համապատախանությունը որոշելու նպատակով, գիտաժողովի կազմակերպիչը գիտաժողովի մեկնարկից առնվազն 2 օր առաջ ԵՊՀ գիտակազմակերպական վարչություն է ներկայացում գիտաժողովի ծրագիրը, զեկուցողների անվանացանկը և թեզիսների ժողովածուն:
4. Գիտակազմակերպական վարչությունը գիտաժողովի անցկացման ընթացքում ստուգում է գիտաժողովի մասնակիցների համապատասխանությունը կազմակերպչի կողմից ներկայացված անվանացանկին:
5. Գիտաժողովի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում գիտաժողովի կազմակերպիչը ԵՊՀ գիտակազմակերպական վարչություն է ներկայացնում գիտաժողովի ընթացքում կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը՝ սույն կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետում նշված գումարի սահմաններում:
6. ԵՊՀ գիտակազմակերպական վարչությունը, հավաստիանալով ներկայացված փաստաթղթերի համապատասխանության մեջ, կազմում և ԵՊՀ ռեկտորի հաստատմանն է ներկայացնում գիտաժողովի կազմակերպմանը դրամական աջակցություն տրամադրելու մասին հրամանի նախագիծ:
7. Սույն կարգը կիրարկվում է 2017թ. սեպտեմբերի 1-ից: