General information
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (այսուհետ՝ ղեկավար) պաշտոնի թեկնածուների առաջադրման, ընտրության անցկացման ու ընտրված պաշտոնում հրամանագրման կարգը:
2. Սույն ընթացակարգում հասկացությունները գործածվում են հետևյալ իմաստով՝
1) կառուցվածքային ստորաբաժանում - բարձրագույն կրթության մեկ կամ մի քանի ծրագիր իրականացնող ինստիտուտ, ֆակուլտետ, այլ ստորաբաժանում,
2) կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար - բարձրագույն կրթության մեկ կամ մի քանի ծրագիր իրականացնող ինստիտուտի տնօրեն, ֆակուլտետի դեկան, այլ ստորաբաժանման տնօրեն (ղեկավար),
3) ընտրություն - կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի թափուր պաշտոնի համալրման նպատակով սույն ընթացակարգով սահմանված կարգով հայտարարվող և ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ անցկացվող մրցութային գործընթաց:
3. ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարկարող է ընտրվել այն անձը, որն ունի ստորաբաժանման ուղղությանը համապատասխանող գիտական աստիճան ու կոչում:
4. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդում (այսուհետ՝ գիտական խորհուրդ)փակ, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
2. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրությունը նշանակվում է ռեկտորի հրամանով, և այդ մասին հայտարարությունը հրապարակվում է ԵՊՀ կայքէջում:
Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ ռեկտորի հրամանով նշանակվում է նոր ընտրություն:
6. Ընտրության մասնակիցների փաստաթղթերի ընդունման համար սահմանվում է 15-օրյա ժամկետ:
Պաշտոնի հավակնորդը հայտարարությամբ սահմանված ժամկետում ԵՊՀ գիտական քարտուղարին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) ինքնակենսագրություն (CV),
3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
4) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը,
5) ստորաբաժանման զարգացման հայեցակարգը,
6) հավակնորդի նախաձեռնությամբ այլ փաստաթղթեր:
7. Գիտական քարտուղարը փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում հավակնորդների անվանացանկը (ներառյալ գիտական աստիճանը և կոչումը) ըստ ազգանունների այբբենական հերթականության հրապարակումէ ԵՊՀ ինտերնետային կայքէջում, իսկ հավակնորդների դիմումները կից փաստաթղթերով ուղարկում է գիտական խորհրդի անդամներին:
3. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Ստորաբաժանման ղեկավարիընտրության օրակարգով հրավիրվում է գիտական խորհրդի արտահերթ նիստ: Նույն նիստում կարող է անցկացվել մի քանի ընտրություն:
9. Գիտական խորհրդի նախագահողը, բացելով նիստը, հրապարակում է ընտրությամբ համալրվող պաշտոնների ցանկը, պաշտոնի հավակնորդների տվյալները:
10. Հավակնորդի ծրագրային ելույթի, հարց ու պատասխանի, քննարկումների (ներառյալ ելույթների), հավակնորդի ամփոփիչ ելույթի տևողությունըսահմանում է գիտական խորհուրդը:
11. Գիտական խորհրդի նիստին պաշտոնի հավակնորդի ներկայությունը պարտադիր է: Հավակնորդի բացակայության դեպքում գիտական խորհուրդը որոշում է կայացնում նրա թեկնածությունը չքննարկելու ու քվեաթերթիկում չընդգրկելու մասին:
12. Նախագահողը ծրագրային ելույթի համար, ըստ ազգանունների այբբենական հերթականության, ձայն է տալիս տվյալ պաշտոնի հավակնորդներին:
13. Յուրաքանչյուր հավակնորդի ելույթից հետո նախագահողի առաջարկությամբ գիտական խորհրդի անդամները կարող են հարցեր տալ, ելույթ ունենալ ու ծավալել քննարկում: Վերջում հավակնորդին տրվում է ամփոփիչելույթի հնարավորություն:
14. Քննարկման ավարտից հետո ինքնաբացարկ չհայտնած հավակնորդների անուններն ընդգրկվում են քվեաթերթիկում:
15. Փակ, գաղտնի քվեարկություն անցկացնելու ու արդյունքներն ամփոփելու նպատակով նախագահողի առաջարկով գիտական խորհրդի անդամներից ընտրվում է երեք անդամից կազմված հաշվիչ հանձնաժողով: Հավակնորդը չի կարող լինել հաշվիչ հանձնաժողովի անդամ: Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Հաշվիչ հանձնաժողովը պարտավոր է ապահովել ընտրության գաղտնիությունն ու համապատասխանությունը սույն ընթացակարգի պահանջներին:
16. Մեկ հավակնորդի դեպքում քվեաթերթիկում նշվում են հավակնորդի անունը, «կողմ» ու «դեմ» բառերը (Հավելված 1):
Մեկից ավելիհավակնորդների դեպքում քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են հավակնորդներիանունները, վերջում՝ «բոլորին դեմ եմ» արտահայտությունը (Հավելված 2):
17. Գիտական խորհրդի յուրաքանչյուր անդամ ստորագրում է անվանացանկում ու ստանում է մեկքվեաթերթիկ: Փակ, գաղտնի քվեարկությունից հետո քվեարկողը այն գցում է քվեատուփի մեջ և հեռանում է ընտրության սրահից:
18. Վավեր է համարվում այն քվեաթերթիկը, որում՝
1) «կողմ» կամ «դեմ» բառերից որևէ մեկի դիմաց (միակ հավակնորդի քվեարկության դեպքում) կատարված է V նշումը,
2) քվեարկված է միայն մեկ հավակնորդի կամ «բոլորին դեմ եմ»-ի օգտին (մեկից ավելի հավակնորդների քվեարկության դեպքում): Որևէ հավակնորդի կամ «բոլորին դեմ եմ»-ի օգտին քվեարկելու համար համապատասխան տողի վանդակում կատարվում է V նշումը:
Մնացած դեպքերում, ինչպես նաև քվեաթերթիկում այլ նշումների, ընդգծումների ու այլ նշանների առկայության դեպքում քվեաթերթիկը համարվում է անվավեր:
Քվեաթերթիկն անվավեր ճանաչելու որոշումը կայացնում է հաշվիչ հանձնաժողովը ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե քվեաթերթիկն անվավեր ճանաչելն ազդում է ընտրության արդյունքների վրա, և այդ հարցի առնչությամբ առկա է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիք, ապա այն անվավեր ճանաչելու հարցը քննարկվում է գիտական խորհրդի կողմից, և կայացվում է համապատասխան որոշում:
19. Քվեարկությունն ավարտվելուց հետո հաշվիչ հանձնաժողովն ամփոփում է քվեարկության արդյունքները և կազմում արձանագրություն (Հավելված 3):
20. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում ընտրված է համարվում այն հավակնորդը, որը ստացել է գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը:
21. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը գիտական խորհրդին է ներկայացնում քվեարկության արդյունքները (նշելով յուրաքանչյուր հավակնորդի ստացած քվեները), որից հետո գիտական խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) առաջադրված պաշտոնում հավակնորդի ընտրվելու մասին,
2) կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին,
3) ընտրությունները չկայացած ճանաչելու մասին,
4) ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
22. Մեկից ավելի հավակնորդների դեպքում որևէ հավակնորդի կողմից գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը չհավաքելու դեպքում նույն նիստում կազմակերպվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են՝
1) առավելագույն ձայներ ստացած առաջին երկու հավակնորդները,
2) առավելագույն ձայներ ստացած առաջին հավակնորդն ու հավասար ձայներ ստացած երկրորդ ու հաջորդ հավակնորդները կամ
3) հավասար առավելագույն ձայներ ստացած երկու ու ավելի հավակնորդները:
23. Կրկնակի քվեարկությունը կազմակերպվում է սույն ընթացակարգով սահմանված կարգով:
Կրկնակի քվեարկության դեպքում ընտրված է համարվում գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը ստացած հավակնորդը:
24. Ընտրությունը համարվում է չկայացած, եթե.
1) պաշտոնի միակ հավակնորդը չի ստացել գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը,
2) կրկնակի քվեարկության արդյունքով որևէ հավակնորդ չի ստացել գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը:
25. Ընտրության գործընթացի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կցվում են գիտական խորհրդի նիստի արձանագրությանը և արխիվացվում են գիտական խորհրդի քարտուղարությունում:
26. Ընտրության գործընթացում ՀՀ օրենսդրության, ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ ներքին իրավական ակտերի և սույն ընթացակարգի էական խախտումներ հայտնաբերելու դեպքում գիտական խորհուրդն իրավասու է անվավեր ճանաչել ընտրության արդյունքները և եռօրյա ժամկետում նշանակել կրկնակի քննարկում ու քվեարկություն:
27. Գիտական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրվածանձի վերաբերյալ ռեկտորն ընդունում է անհատական իրավական ակտ և նրան նշանակում ընտրված պաշտոնում հինգ տարի ժամկետով:
28. Կառուցվածքային ստորաբաժանման ստեղծման, վերակազմակերպման (կամ նման գործընթացի առկայության), ստորաբաժանման ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ստորաբաժանման ղեկավարի թափուր պաշտոնի համար հայտարարված ընտրությանը մասնակիցների բացակայության, ընտրությունը չկայանալու, անվավեր ճանաչվելու կամ բացառիկ այլ դեպքերում ռեկտորն իրավասու է մինչև վեց ամիս ժամկետով կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակել ստորաբաժանման ուղղությանը համապատասխանող գիտական աստիճան ունեցող անձի և վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ նշանակել ու անցկացնել նոր ընտրություն: