Ֆարմացիայի ինստիտուտի և Քիմիայի ԳՀ կենտրոնների միջֆակուլտետային տարեկան գիտաժողով
 
Ս.թ. ապրիլի 30-ին Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի և քիմիայի գիտահետազոտական կենտրոնների նախաձեռնությամբ կանցկացվի տարեկան միջֆակուլտետային գիտաժողով:
Գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին զեկույցներ կներկայացնեն գիտական լաբորատորիաների և խմբերի ղեկավարները, ինչպես նաև գիտաշխատողները, դասախոսները և ասպիրանտները։
 
          