Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչի թափուր պաշտոնների տեղակալման համար.
Հ/Հ | ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ | ԱՄԲԻՈՆ | ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ |
1. | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ | Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն | 1 |
2. | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ | Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն | 1 |
3. | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ |
Սերվիսի ամբիոն | 1 |
4. | Աստվածաբանության ֆակուլտետ | Աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոն | 1 |
5. | Արևելագիտության ֆակուլտետ | Թյուրքագիտության ամբիոն | 1 |
6. | Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ | Անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոն | 1 |
7. | Կենսաբանության ֆակուլտետ | Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն | 1 |
8. | Կենսաբանության ֆակուլտետ | Գենետիկայի և բջջաբանության ամբիոն | 1 |
9. | Կենսաբանության ֆակուլտետ | Կենդանաբանության ամբիոն | 1 |
10. | Պատմության ֆակուլտետ | Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն | 1 |
11. | Պատմության ֆակուլտետ | Համաշխարհային պատմության ամբիոն | 1 |
12. | Պատմության ֆակուլտետ | Մշակութաբանության ամբիոն | 1 |
13. | Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ | Ֆինանսահաշվային ամբիոն | 1 |
14. | Հայ բանասիրության ֆակուլտետ | Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոն | 1 |
15. | Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ | Հանրային կառավարման ամբիոն | 1 |
16. | Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ | Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոն | 1 |
17. | Ֆարմացիայի ինստիտուտ | Կենսաբժշկագիտության ամբիոն | 1 |
18. | Ֆիզիկայի ինստիտուտ | Տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոն | 1 |
19. | Ֆիզիկայի ինստիտուտ | Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոն | 1 |
20. | Ֆիզիկայի ինստիտուտ | Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոն | 1 |
21. | Ֆիզիկայի ինստիտուտ | Միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն | 1 |
22. | Ֆիզիկայի ինստիտուտ | Օպտիկայի և ֆոտոնիկայի ամբիոն | 1 |
23. |
Ֆիզիկայի ինստիտուտ | Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոն | 1 |
24. |
Ֆիզիկայի ինստիտուտ | Ֆիզիկական պրոցեսների մոդելավորման և ազդանշանների մշակման ամբիոն | 1 |
25. | Համահամալսարանական ամբիոն | Քաղաքացիական պաշտպանության ամբիոն | 1 |
26. | Համահամալսարանական ամբիոն | Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն | 1 |
Համաձայն Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչի մրցութային ընտրություն նշանակելու մասին ԵՊՀ ռեկտորի թիվ 78/24-Լ հրամանի (28.04.2025 թ.)՝ վերոնշյալ ամբիոնների վարիչի պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2025 թ. հունիսի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ըստ ԵՊՀ գիտական խորհրդի 2024 թ. ապրիլի 3-ի թիվ 15/1 որոշմամբ հաստատված ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի»:
Ըստ վերոնշյալ ընթացակարգի` ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել այն անձը, որն ունի.
1) ամբիոնի ուղղությանը համապատասխանող գիտական աստիճան ու կոչում,
2) առնվազն 7 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
3) վերջին 5 տարում տպագրված, հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված մենագրություն, դասագիրք, «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում տպագրված առնվազն 5 հոդված կամ ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված միջազգային գիտական շտեմարաններում (ՄԳՇ) տպագրված առնվազն 3 հոդված:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ամբիոնի վարիչ։
Կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող ամբիոնի վարիչն ընտրվում է կառուցվածքային ստորաբաժանման գիտական խորհրդում սույն ընթացակարգով սահմանված կարգով, բաց մրցույթի հիման վրա՝ փակ գաղտնի քվեարկությամբ ու 5 տարի ժամկետով:
Գիտական խորհրդի ընդունած որոշումը (մրցութային ընտրության արդյունքները) հաստատվում է ԵՊՀ գիտական խորհրդում բաց քվեարկությամբ:
Համահամալսարանական ամբիոնի վարիչն ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդում:
Ընտրությանը մասնակցելու փաստաթղթերի ընդունման համար սահմանվում է 15-օրյա ժամկետ:
Պաշտոնի հավակնորդը հայտարարությամբ սահմանված ժամկետում ԵՊՀ գիտական քարտուղարին (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 505 սենյակ)է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) ինքնակենսագրություն (CV),
3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
4) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը (հրատարակված աշխատանքների ցանկում ներառել միայն վերջին 5 տարում (2020 թվականից սկսած) հրատարակված աշխատանքները, ընդ որում՝ նշված աշխատանքների պատճենները ներառել ԵՊՀ գիտական քարտուղարին ներկայացվելիք փաստաթղթերում),
5) հավակնորդի նախաձեռնությամբ գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս.թ. մայիսի 19-ը (ներառյալ)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ գիտական քարտուղարություն։
Հեռ.՝ (060) 710 104: