Ծրագրի մասին
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոն
«Միջազգային և գործարար հաղորդակցություն»
մագիստրոսական ծրագիր
- Ուսուցման ձև՝ առկա, տևողություն՝ 2 տարի
- Վարձավճար՝ 800.000 դրամ (տարեկան)
- Ընդունելության քննության ձևաչափ՝ բանավոր
- Որակավորումը՝ բանասիրության մագիստրոս
- Դասերը կազմակերպվում են առավոտյան՝ շաբաթական 4 օր
«Միջազգային և գործարար հաղորդակցություն» մագիստրոսական ծրագիրը միջգիտակարգային է, այն իրականացվում է Լիլի համալսարանի և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ համատեղ։
Ծրագիրը նպատակ ունի պատրաստելու բարձր որակավորում ունեցող մասնագետներ գործարար և մարքեթինգային հաղորդակցության ոլորտում, որոնք տիրապետում են ֆրանսերենին (և անգլերենին)՝ որպես գլոբալ հաղորդակցության հիմնական միջոց(ներ)ի, և կարող են դրանք կիրառել միջազգային մասնագիտական միջավայրերում՝ հանրային կապերի, բրենդինգի և տեքստային, վերբալ ու վիզուալ հաղորդակցության բազմազան ձևաչափերում՝ միաժամանակ հասկանալով դրանց հիմքում ընկած լեզվամշակութային առանձնահատկությունները, աշխարհընկալման մոդելները և հաղորդակցական ազդեցության մեխանիզմները։
Ծրագիրը ձևավորում է բազմալեզու և վերլուծական բարձր կարողություններ ունեցող մասնագետներ, որոնք կարող են երեք լեզվով (ֆրանսերեն, հայերեն և երկրորդ օտար լեզու) նկարագրել և մեկնաբանել գործարարության ու միջազգային բանակցությունների հիմնական դրույթները, ներկայացնել հաղորդակցության ոլորտների գործառական առանձնահատկությունները և լուսաբանել ժամանակակից միջազգային, գործարար, հասարակական, տնտեսաքաղաքական և մշակութային զարգացումների միտումները՝ համադրելով տարբեր լեզվամշակութային դիտանկյուններ։ Միաժամանակ զարգացվում է քննադատական և կիրառական մտածողություն՝ ոլորտային ճանաչողական խնդիրները վերլուծելու և դրանք գործնականում լուծելու կարողությամբ։
Ծրագրի շրջանավարտները ձեռք են բերում խորացված ակադեմիական և կիրառական պատրաստվածություն միջմշակութային և գործարար հաղորդակցության ոլորտում՝ կարողանալով գնահատել հասարակական, քաղաքական և մշակութային արտալեզվական գործոնների ազդեցությունը հաղորդակցության արդյունավետության վրա, վարել գործարար բանակցություններ երեք լեզվով, վերլուծել միջազգային համագործակցության և զարգացման մարտահրավերները՝ դրանք համադրելով հայկական լեզվամշակութային միջավայրի հետ, ինչպես նաև կատարել ֆրանսերենից հայերեն և հայերենից ֆրանսերեն գործարար և միջազգային բանակցությունների թարգմանություն։
Ծրագիրը նպատակաուղղված է նաև տեղեկությունների՝ բարձր մակարդակով մշակման և ներկայացման կարողությունների ձևավորմանը․ շրջանավարտները կարողանում են որոնել, ընտրել և վերարտադրել մասնագիտական տեղեկություններ երեք լեզվով, ինչպես նաև ներկայացնել ֆինանսական, իրավական և հարկային հիմնական ասպեկտները գործարար հաղորդակցության տարբեր իրավիճակներում՝ կիրառելով ժամանակակից միջմշակութային և հաղորդակցական ռազմավարություններ։ Ծրագրում դասավանդում են ԵՊՀ ֆրանսիական ամբիոնի, ԵՊՀ այլ ֆակուլտետների, հայաստանյան այլ բուհերի և արտերկրից հրավիրյալ մասնագետներ հայերենով, ֆրանսերենով և անգլերենով:
Միջազգային համագործակցություն և հնարավորություններ
Ծրագիրը նախատեսում է միջազգային համագործակցության լայն հնարավորություններ՝
- կրկնակի դիպլոմի հնարավորություն,
Լիլի (Ֆրանսիա) և այլ համալսարաններից հրավիրված մասնագետների դասախոսություններ և գործնական աշխատանք ուսանողների հետ,
մագիստրոսական թեզերի համաղեկավարում և խորհրդատվություն Լիլի համալսարանի դասախոսների կողմից,
ակադեմիական շարժունության հնարավորություն Լիլում կամ այլ ֆրանսախոս համալսարանում,
մասնագիտական պրակտիկա ՏՏ և նորարարական ընկերություններում, բանկային և ֆինանսական հաստատություններում, պետական կառույցներում և դիվանագիտական ներկայացուցչություններում, միջազգային կազմակերպություններում, գովազդային և PR գործակալություններում, մեդիա և հեռուստատեսային ընկերություններում, ինչպես նաև թվային մարքեթինգի, բրենդինգի և հաղորդակցական ռազմավարությունների թիմերում
Շրջանավարտների մասնագիտական գործունեության ոլորտները
- նախարարությունների և պետական կառույցների միջազգային բաժիններում,
- բանկերում և միջազգային կազմակերպություններում,
- միջպետական և համատեղ ձեռնարկություններում,
- դեսպանատներում,
- գովազդային, PR և մարքեթինգային գործակալություններում,
- խոշոր առևտրային ցանցերում,
- ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններում,
- ԶԼՄ-ների, թվային և համացանցային մարքեթինգի բաժիններում,
- տեղեկատվական և ֆոտոմամուլի գործակալություններում,
- մարդկային ռեսուրսների կառավարման բաժիններում։
Հնարավոր մասնագիտական դիրքեր
- հաղորդակցության մասնագետ,
- հաղորդակցության կառավարման մենեջեր,
- գովազդային հաղորդակցության մասնագետ,
- PR մասնագետ,
- քոնթենթ մենեջեր,
- պրոյեկտ մենեջեր,
- բիզնեսի զարգացման մասնագետ,
- վիզուալ հաղորդակցության և բրենդինգի մասնագետ,
- մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։
Ծրագրում ընդգրկված դասընթացներ
🔹 1. Ակադեմիական և լեզվական հմտություններ
Հետազոտության պլանավորում և մեթոդներ
2-րդ մասնագիտական օտար լեզու
Ֆրանսերենը մասնագիտական նպատակներով
Մասնագիտական տեքստերի թարգմանություն
🔹 2. Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և մասնագիտական հաղորդակցություն
Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում
Թվային մարքեթինգ/ վեբ-կայքերի ստեղծում – պրակտիկա
Բարձր տեխնոլոգիաների լեզու
Գործարար հաղորդակցություն
🔹 3. Տնտեսագիտություն, կառավարում, գործարարություն և ձեռնարկատիրություն
Գործարարության հիմունքներ/բանկային գործի հիմունքներ – պրակտիկա
Կազմակերպության ֆինանսներ
Մարդկային ռեսուրսների կառավարում
Հետխորհրդային հանրապետությունների տնտեսական հիմնախնդիրներ
Միջազգային բանակցություններ/մարքեթինգի հիմունքներ
🔹 4. Իրավունք և օրենսդրություն
Աշխատանքի իրավունք (միջազգային և ազգային)
Պայմանագրերի կազմում և վերլուծություն
Իրավաբանական տեքստերի թարգմանություն
🔹 5. Աշխարհաքաղաքականություն, միջազգային դիվանագիտություն
Աշխարհաքաղաքական արդի հիմնախնդիրներ
Մասնագիտության արդի հիմնախնդիրները
Եվրոպական կառույցներ
Դիվանագիտական խոսքի մշակույթ
Ժամանակակից ֆրանսիական քաղաքական դիսկուրս
🔹 6. Մշակույթ, հասարակություն և միջմշակութային հաղորդակցություն
Միջմշակութային հարաբերությունների վերլուծություն
Մշակույթ և հասարակություն
Երկրագիտություն
Միջմշակութային հաղորդակցություն (ֆրանսերեն)
Ընդունելության քննության հարցաշար
Ֆրանսերենի իմացության ստուգում (անհրաժեշտ պայման՝ B2 մակարդակ)
Les particularités du style officiel.
LEXICOLOGIE et l’évolution sémantique des mots (polysémie, monosémie, restriction, extension, amélioration, péjoration, métonymie, métaphore, euphémisme, hyperbole).
Francophonie et le rôle du français dans le monde actuel
Communication interculturelle
Culture, langue et communication
Գրականության ցանկ
- Blanche-Benveniste C. Le français parlé. Etudes grammaticales, P., 2005.
- Guiraud P.; La stylistique; Paris 1997.
- Aram Barlézizian; Précis de lexicologie du français moderne; Erévan 2009.
- Calvet, Louis-Jean. La guerre des langues et les politiques linguistiques. Paris : Payot, 1987. (rééd. Paris : Hachette Littératures, coll. «Pluriel», 1999).
- Wolton, Dominique. Demain la francophonie. Paris: Flammarion, 2006.
- Organisation internationale de la Francophonie. La langue française dans le monde 2022-2023. Paris: Gallimard / OIF, 2022.
- Deniau, Xavier. La Francophonie. Paris: Presses Universitaires de France, coll. «Que sais-je ?», 1983. (plusieurs rééditions actualisées existent).
Cerquiglini, Bernard. Les langues de la France. Paris: PUF, coll. «Que sais-je ?», 2003.
- Walter, Henriette. Le français dans tous les sens. Paris: Robert Laffont, 1988.
- Galisson, Robert. Langue et culture. Paris: Hachette, 1991.
- Abdallah-Pretceille M. L’éducation interculturelle. Paris: PUF, 2011.
- Demorgon J. Complexité des cultures et de l’interculturel. Paris: Anthropos, 2005.
Հետադարձ կապ
Էլհասցե՝ francechaire@ysu.am
Հեռ․՝ (+374 60) 710 556