Հարցաշար
ԹԵՄԱ 1. ԿՐՈՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- Կրոնի պատմական ձևերը. վաղ հավատալիքներ, ազգային կրոններ, համաշխարհային կրոններ:
- Դիցաբանություն և կրոն:
- Հայոց հեթանոսական կրոնը:
- Հնդկաստանի ազգային կրոնները. Հինդուիզմ:
- Հնդկաստանի ազգային կրոնները. Ջայնիզմ, Սիկհիզմ:
- Չինաստանի ազգային կրոնները. Կոնֆուցիականություն: Դաոսականություն:
- Ճապոնական ազգային կրոնը` Սինտո:
- Բուդդայականության առաջացումը և զարգացումը:
- Բուդդայականության ուսմունքը, հիմնական ուղղությունները:
- Իսլամի ծագումը և զարգացումը: Մուհամեդի կյանքն ու գործունեությունը:
- Իսլամի դավանաբանությունը և պաշտամունքը, Իսլամի հիմնական ուղղությունները:
- Հուդայականության առաջացումը, զարգացումը, դավանանքը և տոնածիսական համակարգը: Հուդդայականության հիմնական ուղղությունները:
ԹԵՄԱ 2. ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- Քրիստոնեական առաջին համայնքների ձևավորումը և զարգացման հիմնական միտումները։ Երուսաղեմի 51թ. Առաքելական ժողովը։
- Առաքելական քարոզչությունը Հայաստանում, Քրիստոնեությունը Հայաստանում I–III դդ.։
- Քրիստոնեութան պետականացումը Հայաստանում։ Հայ Առաքելական Եկեղեցու կազմակերպումն իբրև միասնական կառույց։ Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ Մեծ։
- Արիոս և արիոսականություն։ Առաջին Տիեզերական ժողովը։ Հավատո հանգանակը, կանոնական որոշումները և Հայ եկեղեցու վերաբերմունքը դրանց նկատմամբ։
- Հայոց Եկեղեցին IV դարի կեսերին, Ս. Ներսես Մեծ: Աշտիշատի ժողովը։
- Երկրորդ Տիեզերական ժողովը։ Երրորդաբանությունը, հավատո հանգանակը, կանոնական որոշումները և «Նոր Հռոմի» ուսմունքը։
- Հայոց եկեղեցու հայացումը։ Սահակ Պարթև։ Գրերի գյուտը և ազգային դպրոցների բացումը։ Ս. Մեսրոպ Մաշտոցը և թարգմանչաց շարժումը։
- Երրորդ Տիեզերական ժողովը և նրա որոշումները։ Կյուրեղ Ալեքսանդրացու և Նեստորի հակամարտությունը։ Ալեքսանդրիայի և Անտիոքի 433թ. «միությունը» և Հայոց եկեղեցին։
- Հայոց եկեղեցին V դարի առաջին կեսին, Շահապիվանի ժողովը։ Կանոնական որոշումները։ Վարդանանց պատերազմը, Ս. Վարդանանք և Ս. Ղևոնդյանք:
- Քաղկեդոնի 451թ. «տիեզերական» ժողովը և նոր դավանաբանական բանաձևը։ Հայոց եկեղեցու դիրքորոշումը Քաղկեդոնի որոշումների նկատմամբ։ Քաղկեդոնական և հակաքաղկեդոնական եկեղեցիներ։
- Հայոց եկեղեցին V դարի II կեսին։ Հովհան Մանդակունի և Վահան Մամիկոնյան։
- Հայոց եկեղեցին VI դարում: Դվինի Ա և Բ ժողովները։ Հականեստորական շարժումը։
- Հայոց եկեղեցին VI դարի սկզբին: Հայ-վրացական եկեղեցական պառակտումը։ Կոմիտաս Աղցեցի:
- Հայ և բյուզանդական եկեղեցիների միու¬թյան նոր փորձերը։ 632թ. Կարինի ժողովը և միակամության վարդապետությունը։
- Հայ-աղվանական եկեղեցական հարաբերությունները։ Պարտավի ժողովը։
- Հայոց եկեղեցին Հովհան Օձնեցու շրջանում։
- Երուսաղեմի հայոց պատրիարքությունը (պատմական համառոտ ակնարկ):
- Հայոց եկեղեցին արաբական տիրապետության շրջանում։
- Պատկերամարտական և պատկերապաշտական շարժումը VII-VIII դդ.։ 787թ. Նիկիայի «տիեզերաժողովը» և Հայոց եկեղեցու դիրքորոշումը։
- Հայոց եկեղեցին հայկական անկախ պետականության վերահաստատման շրջանում։ Հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները IX-X դդ.։ Շիրակավանի 862թ. ժողովը։
- Հայ եկեղեցին Բագրատունիների թագավորության շրջանում (IX-XI դդ.):
- Պապական Հռոմի և Կ. Պոլսի պատրիարքության կացությունը XI դարասկզբին։ 1054թ. Մեծ Սխիզմը և դրա կանոնական ու դավանաբանական պատճառները։
- Ուղղափառ եկեղեցիների կազմավորման կանոնական սկզբունքները։ Անկախ (ավտոկեֆալ) և ինքնավար (ավտոնոմ) ուղղափառ եկեղեցիներ։ Ուղղափառության դավանաբանությունը և պաշտամունքը։
- Կաթոլիկ եկեղեցու դավանանքը և պաշտամունքը:
- Միարարական շարժումները Կիլիկյան Հայաստանում։
- Հայ եկեղեցին XII դարասկզբին և Աղթամարի հակաթոռ կաթողիկոսությունը։ 1114թ. Կարմիր վանքի ժողովը և կաթողիկոսի ընտրության նոր կանոնակարգի ընդունումը:
- Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը (պատմական համառոտ ակնարկ)
- Մխիթարյանների հայ կաթոլիկ միաբանության հիմնադրումը և նրա գիտական ու մշակութային գործունեությունը։
- Բողոքականություն, ռեֆորմացիոն շարժումը: Լյութերական ռեֆորմացիան: Կալվինական ռեֆորմացիան: Անգլիկան եկեղեցին:
- Հայոց եկեղեցին XIX դարի 30-50-ական թվականներին։ Հովհաննես Կարբեցի, «Պոլոժենիե» (1836թ.)։ Ներսես Աշտարակեցի։
- Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների կազմավորումը և գործունեությունը։
- Հայոց եկեղեցու ազգապահպան գործունեությունը XIX դարի վերջին և XX դարի սկզբներին։ Խրիմյան Հայրիկ։
- Հայոց եկեղեցին Մեծ Եղեռնի տարիներին և առաջին Հանրապետության շրջանում։ Գևորգ Ե Սուրենյանց։
- Հայոց եկեղեցին խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին։ Խորեն Ա Մուրադբեկյան։
- Հայոց եկեղեցին XX դարի 40-80-ական թվականներին։ Մեծ հայրենադարձը։ Գևորգ Զ Չորեքչյան և Վազգեն Ա Պալճյան։
- Հայոց եկեղեցին և Գարեգին Ա կաթողիկոսը։ Ամենայն Հայոց կաթողիկոսության հարաբերությունները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ։
- Արդի քրիստոնյա աշխարհը և էկումենիկ շարժումը:
- ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը և Հայոց եկեղեցին։
ԹԵՄԱ 3. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
- Զբոսաշրջության զարգացման պատմությունը:
- Զբոսաշրջությունը երկրի տնտեսական համակարգում, սոցիալ-տնտեսական, մշակութային, քաղաքական և բնապահպանական նշանակությունը:
- Զբոսաշրջության էությունը, ձևերը, տեսակները:
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակները ՀՀ-ում:
- Տրասպորտը որպես հյուրընկալության արդյունաբերության բաղկացուցիչ:
- Հանրային սնունդը որպես հյուրընկալության արդյունաբերական ենթահամակարգ:
- Զբոսաշրջային օպերատորները և գործակալությունները հյուրընկալության արդյունաբերությունում :
- Զբոսաշրջության կառավարման համակարգը ՀՀ-ում:
- ՀՀ պատմամշակութային և կրոնական զբոսաշրջային ներուժը:
- Զբոսաշրջության մյուս ձևերը ՀՀ-ում:
- Եվրոպան որպես դասական զբոսաշրջության կենտրոն:
- Ասիայի զբոսաշրջային զարգացող շրջանի բնութագիրը:
- Լատինական Ամերիկան որպես զբոսաշրջային ռեգիոն:
- ՌԴ զբոսաշրջային ներուժի գնահատականը:
- Ավստրալիա և Օվկիանիան որպես հեռանկարային զբոսաշրջային ռեգիոն:
ԹԵՄԱ 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՀՀ աշխարհագրական դիրքը որպես զբոսաշրջային գործոն
- ՀՀ ջրագրության զբոսաշրջային նշանակությունը։
- ՀՀ ռելիեֆի առանձնահատկությունները։
- ՀՀ բուսական և կենդանական աշխարհի զբոսաշրջային նշանակությունը։
- ՀՀ պետության կողմից պահպանության տարածքները (ազգային պարկ, արգելոց, արգելավայր, բնության և մարդածին հուշարձաններ):
ԹԵՄԱ 5. ՍԵՐՎԻՍԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
- Սերվիսի հասարակական դերը և գործունեության ոլորտները:
- Պահանջմունքներ։ Սերվիսային պահանջմունքների առանձնահատկությունները:
- Սերվիսային կազմակերպությունները և դրանց գործունեության առանձնահատկությունները:
- Ծառայությունների որակի և անվտանգության հիմնահարցերը:
- Հանգստի և ժամանցի ծառայություններ:
ԹԵՄԱ 6. ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԴԵՍՏԻՆԱՑԻԱՆԵՐԸ
- Զբոսաշրջային դեստինացիա հասկացությունը:
- Զբոսաշրջային դեստինացիայի զարգացման էվոլյուցիոն շրջանը:
- Զբոսաշրջային ռեսուրսները որպես զբոսաշրջության ուղղությունների զարգացման գործոն:
- DMO դեստինացյիայի կառավարման կազմակերպությունների դերը զբոսաշրջության ոլորտի կառավարման մեջ:
- Դեստինացիայի մարքեթինգը որպես զբոսաշրջային կառավարման հայեցակարգ:
- Դեստինացիայի շուկայավարման միջավայրի հայեցակարգը:
- Դեստինացիայի ներքին միջավայրը՝ ռեսուրսների համալիրը, տարածքի սոցիալ-տնտեսական վիճակը, տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց որակի բնութագրերը:
- Զբոսաշրջային դեստինացիայի ռեսուրսների դասակարգումը ՀՀ զբոսաշրջային դեստինացիաներն ու կլաստերային համակարգը:
- ՀՀ DMO համակարգն ու դրանց ֆունկցիաները:
Հանձնարարվող գրականություն
- Անուշավան եպս․ Ժամկոչյան, Հ․Վ․ Հովհաննիսյան, Պ․Ա Բարսեղյան, Գ․Ա․ Սարգսյան, Կրոնագիտություն, Մաս 1, Կրոնագիտության ներածություն, Երևան, 2020։
- Բարսեղյան Պ. Վաղ հավատալիքներն ու դիցաբանույունը Հայաստանում, Երևան, 2015:
- Թովմասյան Գ․Ռ․, Առողջարանային-վերականգնողական ու բժշկական զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում, Եր. 2024.
- Թովմասյան Գ․, Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, 2020:
- Հակոբյան Ք., Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում / Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն, Եր., 2012:
- Քրիստոնյա Հայաստան։ Հանրագիտարան, Երևան, Հայկ. հանրագիտ., 2002։
- Давыденко Н.И., Крапива Т.В. Сервисная деятельность: Учебное пособие./ Кемеровский технологический институт пищевой про мышленности. - Кемерово, 2008.
- История религии (учеб. Под общ. Ред. И. Н. Яблокова) Т. 1-2. М., 2007.
- Кирьянова Л.Г. Маркетинг и брендинг туристских дестинаций: учебное пособие для магистратуры / Л. Г. Кирьянова. – Москва: Издательство Юрайт, 2019.
- Кусков, А.С. Туристское ресурсоведение: учеб. пособие / А.С. Кусков. – М.: Академия, 2008.
- Лебедев В.Ю. Религиоведение; учебник для бакалавров, М. 2013.
- Основы религиоведения (учеб. Под общ. Ред. И.Н. Яблокова) М., 2005.
- Религиоведение, (учеб. Под общ. Ред. М.М. Шахнович), СПб, 2012.
- Фоменко Е.И. Основы сервисной деятельности: Донецк: ГОУ ВПО «ДонАУиГС»,
- Штефан, Л.В. Организация и брендинг туристических дестинаций. Часть 1. Маркетинг туристических дестинаций: пособие для студентов / Л.В. Штефан. – Минск, 2019.
- Philip Kotler, John Bowen, James Makens "Marketing for Hospitality and Tourism" (5th Edition, Pearson).
- Preparation of Destination Management Organization (DMO) Development Model for the Republic of Armenia / Comparative analysis of best known/functional international DMOs models – 2022 – www.mineconomy.am.
Օգտակար հղումներ.
Անգլերեն
- https://www.routledge.com/Routledge-Studies-in-Pilgrimage-Religious-Travel-and-Tourism/book-series/RSRTT?srsltid=AfmBOoqlczQNCgV1b8tWHt8oW3Z1gRO6eFMLVU8-rwPa7WCNNOeOKga8
- https://www.derby.ac.uk/blog/religious-tourism/
- https://blog.flysepehran.com/en/tourism/religious-tourism/
- https://www.researchgate.net/publication/327137665_Religious_Tourism_and_Pilgrimage_Bibliometric_Overview
- https://www.researchgate.net/publication/371231050_The_impact_of_religious_tourism_on_the_economy_and_tourism_industry
- https://www.scielo.org.za/scielo.php?script=sci_arttext&pid=S0259-94222023000100074
- https://www.mdpi.com/2071-1050/15/16/12128
- https://www.researchgate.net/publication/378316021_Role_of_Technology_on_Religious_Tourism_An_Indian_Perspective
- https://journals.openedition.org/viatourism/4918
Ռուսերեն
- https://www.infullbroker.ru/articles/religioznyy-turizm/
- https://tourlib.net/books_tourism/babkin02.htm
- https://cyberleninka.ru/article/n/religioznyy-turizm-kak-segment-sovremennogoturistskogo-rynka#:~:text=%D0%9F%D0%BE%D0%B4%20%D1%80%D0%B5%D0%BB%D0%B8%D0%B3%D0%B8%D0%BE%D0%B7%D0%BD%D1%8B%D0%BC%20%D1%82%D1%83%D1%80%D0%B8%D0%B7%D0%BC%D0%BE%D0%BC%20%D1%81%D0%BB%D0%B5%D0%B4%D1%83%D0%B5%D1%82%20%D0%BF%D0%BE%D0%BD%D0%B8%D0%BC%D0%B0%D1%82%D1%8C,%D0%BF%D1%80%D0%B5%D0%B4%D0%B5%D0%BB%D0%B0%D0%BC%D0%B8%20%D0%BE%D0%B1%D1%8B%D1%87%D0%BD%D0%BE%D0%B9%20%D0%B4%D0%BB%D1%8F%20%D0%BD%D0%B8%D1%85%20%D1%81%D1%80%D0%B5%D0%B4%D1%8B.
- https://sciup.org/religioznyj-turizm-v-sisteme-sovremennyh-konceptualny…