Educational level (Bachelor/Master):
Master
Programme title and code of specialty:
101501.07.7 - Զբոսաշրջություն
Specialization:
101501.07.7 - Կրոնական զբոսաշրջություն
Qualification awarded:
կրոնական զբոսաշրջության մագիստրոս
Programme start academic year:
2026/2027
Mode of study (full time/part time):
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
| Chair code | Name of the course | Credits |
|---|---|---|
| 2201 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
|
1-ին՝ աշնանային
30 ժամ գործնական
2 ժամ/շաբ
MANDATORY
2201/Մ01
1. Purpose of the Course
փոխանցել ուսանողներին գիտելիքներ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ և ՏՏ հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները,
սովորեցնել կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում 2. Educational Outcomes
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
1. գրագետ մշակել գրաֆիկական օբյեկտներով և աղյուսակներով հագեցած հոդվածները և այլ փաստաթղթերը, 2. աշխատել էլեկտրոնային աղյուսակների հետ, կազմել դիագրամներ և գրաֆիկներ, կատարել հաշվարկներ, 3. նախագծել և ստեղծել տվյալների բազա, հարցումներ, հաշվետվություններ, 4. ստեղծել անիմացիոն ներկայացումներ, 5. կիրառել կիբերանվտանգության հիմնական մոտեցումները, 6. մշակել գրաֆիկական օբյեկտները, կատարել պարզ ֆոտոմոնտաժ, 7. իրականացնել նախագծի կառավարումը՝ կիրառելով ժամանակակաից ՏՏ միջոցները, 8. օգտագործել ժամանակակից էլ. փաստաթղթաշրջանառության համակարգերը, 9. հասկանալ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գաղափարը: 3. Description
փոխանցել ուսանողներին գիտելիքներ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ և ՏՏ հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները,
սովորեցնել կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում 4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասերն անցկացվում են համակարգչային լսարանում:
2. Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլէկտրոնային տեսքով: 3. Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքն անցկացվում է elearning.ysu.am համակարգում տեղադրված առցանց թեստի հիման վրա` 20 միավոր առավելագույն արժեքով: Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 10 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բաժին 1. Փաստաթղթերի ստեղծման և մշակման տեխնոլոգիաներ:
Բաժին 2. Տվյալների վերլուծության տեխնոլոգիաներ - տվյալների տիպեր, հասցեներ, ֆունկցիաներ, աղյուսակներ, դիագրամներ, գրաֆիկներ: Բաժին 3. Տվյալների բազաներ - տվյալների բազաների նախագծում և ստեղծում, հարցումներ, հաշվետվություններ: Բաժին 4. Ներկայացման մուլտիմեդիա տեխնոլոգիաներ - ստեղծում և ցուցադրում: Բաժին 5. Կիբերանվտանգություն: Բաժին 6. Համակարգչային գրաֆիկա: Բաժին 7. Ժամանակակից ՏՏ և դրանց հնարավորությունների կիրառումը տարբեր ոլորտներում /նախագծի կառավարում, էլ. փաստաթղթաշրջանառություն, արհեստական բանականություն/: |
||
| 2104 | Ձեռնարկատիրություն | 3 |
|
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30 ժամ դասխոսություն
2 ժամ/շաբ.
MANDATORY
2104/Մ26
1. Purpose of the Course
· ուսանողներին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության էությունը և առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում,
· ուսանողներին ծանոթացնել ձեռնարկատիրության հիմունքներին, · ներկայացնել զբոսաշրջության ոլորտում բիզնես վարելու, բիզնես պլան և ռազմավարություն գրելու քայլերը, · սովորեցնել զբոսաշրջության ոլորտում բիզնեսի զարգացման և կառավարման, ներդրումների ներգրավման, բանակցությունների վարման, ինչպես նաև կայուն ձեռնարկատիրություն վարելու հիմունքները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. յուրացնելու ձեռնարկատիրական գործունեության էությունը, 2. տիրապետելու բիզնեսի բացման և վարման առանձնահատկություններին զբոսաշրջության ոլորտում, 3. տիրապետելու բիզնես պլան և ռազմավարություն գրելու քայլերին: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. տիրապետելու բիզնես պլանի կազմման գործիքակազմին, 2. յուրացնելու գործարարին անհրաժեշտ հմտությունները, 3. տիրապետելու բիզնեսի ոլորտում կառավարչական որոշումների ընդունման գործիքակազմին, 4. տիրապետելու ներդրումների ներգրավման և համագործակցությունների հաստատման հմտություններին: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտվելու գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), 2. պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր: 3. Description
· ուսանողներին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության էությունը և առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում,
· ուսանողներին ծանոթացնել ձեռնարկատիրության հիմունքներին, · ներկայացնել զբոսաշրջության ոլորտում բիզնես վարելու, բիզնես պլան և ռազմավարություն գրելու քայլերը, · սովորեցնել զբոսաշրջության ոլորտում բիզնեսի զարգացման և կառավարման, ներդրումների ներգրավման, բանակցությունների վարման, ինչպես նաև կայուն ձեռնարկատիրություն վարելու հիմունքները: 4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություններ, «իրավիճակային խնդիրներ» (case studies), թիմային աշխատանքներ, բանավեճային քննարկումներ և աշխատաժողովներ, անհատական և թիմային աշխատանքնե
5. Evaluation Methods and Criteria
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 2. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ձեռնարկատիրական գործունեության էությունը և առանձնահատկությունները:բոսաշրջության ոլորտում: Կայուն ձեռնարկատիրություն։ Զբոսաշրջային բիզնեսի պլանավորում և մեկնարկ։ Զբոսաշրջության ոլորտի ռազմավարական կառավարում և ռազմավարությունների մշակում։ Կառավարչական որոշումների ընդունման մոդելները զբոսաշրջային բիզնեսում: Զբոսաշրջության ոլորտում ձեռնարկությունների հիմնական մարտահրավերները, ռիսկերը և հնարավորությունները։ Համագործակցությունների ընդլայնման ռազմավարություններ և բանակցություններ զբոսաշրջային բիզնեսի համար։ Թվային տեխնոլոգիաները, ինովացիաները և դրանց ազդեցությունը զբոսաշրջային բիզնեսի վարման վրա։ ՀՀ զբոսաշրջային շուկան և ձեռնարկատիրությունը: Ոլորտի կարգավորման օրենսդրաիրավական դաշտը ՀՀ-ում: ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկությունների զարգացման հիմնական քայլերը։
|
||
| 1306 | Կարիերայի կառավարում | 3 |
|
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30 ժամ դասախոսություն
2 ժամ/շաբ
MANDATORY
1306/Մ12
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու կարիերայի հոգեբանական առանձնահատկությունները, նկարագրելու կարիերայի հոգեբանության հանգուցային հասկացությունները, 2. քննելու խորհրդատվական աշխատանքի կազմակերպման տարբեր մոտեցումները և մեկնաբանելու սեփական կարիերայի կառուցման արդյունավետ մոդելներն ու ուղղությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. լուծելու մասնագիտական կողմնորոշման և անձնային ինքնորոշման իրավիճակներն ու խնդիրները կարիերայի տարբեր փուլերում, 4. կիրառելու խաղային, քարտային, թեստային, ձևավորող և զարգացնող մասնագիտական կողմնորոշիչ մեթոդիկաները կարիերայի կառավարման գործընթացում 5. ուրվագծելու գնահատող և զարգացնող մեթոդներ` մասնագետների կարիերային աճը խթանելու նպատակով: 3. Description
ուսանողներին ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:
4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություններ, գործնական պարապմունքներ, պասիվ ունկնդրում
5. Evaluation Methods and Criteria
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 2. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մասնագիտական կողմնորոշիչ աշխատանքի հոգեբանական բնութագիրը և կարիերայի հոգեբանության առանցքային հասկացությունները։ Կյանքի ուղու և մասնագիտության ընտրության հարցում դպրոցականներին օգնելու տարբեր ռազմավարությունները: Մասնագիտական ինքնորոշման իրավիճակում գտնվող անձի և հոգեբանի խորհրդատվական փոխներգործության կազմակերպման միջոցները: Անձնային և մասնագիտական ինքնորոշման առանձնահատկությունները, կարիերայի կառուցման դրդապատճառները
|
||
| 2203 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
|
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30 ժամ դասախոսություն
2 ժամ/շաբ.
MANDATORY
2203/Մ02
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային, սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրելու նախագծերի կառավարման մեթոդները, 2. հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, 3. ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնելու կարիքների գնահատում, 5. իրականացնելու նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում, 6. իրականացնելու ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն, 7. մշակելու նախագծեր, գ. ընդհանրական կարողություններ 8. օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Description
ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային, սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում:
4. Teaching and Learning Styles and Methods
Դասախոսություններ, սեմինար, անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։
5. Evaluation Methods and Criteria
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 2. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Փոփոխությունների տեսլական: Ռազմավարական պլանավորում: Նախագիծ և ծրագիր: Նախագծի մեյնսթրիմինգներ: Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը: Նախագծի իրականացման այլընտրանքները: Ռիսկերի գնահատումը: Շահագրգիռ կողմերի գնահատում: Նախագծի արդյունքները՝ Output, Outcome, Impact: Նախագծի տրամաբանական շրջանակը: Նախագծի կառավարման փուլերը: Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները: Գնահատման հավաստիությունը և հուսալիությունը: Գնահատման դժվարությունները: Կառուցողական գնահատում և մոնիթորինգ: Մոնիթորինգի ցուցիչների մշակում: Մարդկանց թրաֆիքինգի ցուցիչներ: Input, Activity, Output, Outcome, Impact ցուցիչներ: Հանրագումարային գնահատում: Նախագծի գործընթացի գնահատում: Նախագծի ազդեցության գնահատումը: Պլանավորման-գնահատման շրջափուլը: Գնահատման մշակույթը և էթիկական: Մոնիթորինգի և գնահատման սինթեզը նախագծի ցիկլի հետ: Մոնիթորինգի և գնահատման համար տվյալներ. տվյալների պահանջ և օգտագործում, տվյալների աղբյուրներ, ընթացիկ մշտադիտարկման տվյալների օգտագործում: Տվյալների հավաքման մեթոդներ: Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա:
|
||
| 2101 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
|
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30 ժամ դասախոսություն
2 ժամ/շաբ.
MANDATORY
2101/Մ24
1. Purpose of the Course
Ծանոթացնել սոցիո-հումանիտար հետազոտությունների մեթոդաբանական հայեցակարգին, հետազոտության կազմակերպման առանձնահատկություններին, հետազոտության դիզայնի տեսակներին և հետազոտական ծրագրի ներկայացման սկզբունքներին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. տարբերակելու գիտական հետազոտության կազմակերպման հիմնական սկզբունքները և պահանջները, 2. ուսումնասիրելու պատճառահետևանքային կապերը հասարակական գիտություններում, 3. եզրահանգելու գիտական հետազոտությունների մեջ կիրառվող մեթոդների առավելություններն ու թերությունները և կիրառման հնարավորությունները ըստ հետազոտության առարկայի: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կատարելու արդյունավետ հետազոտություն, 5. կիրառելու գիտական հետազոտության որակական և քանակական մեթոդները ըստ հետազոտության նպատակի և լսարանի առանձնահատկությունների, 6. ընտրելու և կիրառելու գիտական հետազոտության գրագետ նախագիծ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. արժևորելու և կիրառելու յուրացրած մեթոդները հասարակական կյանքում առկա իրողությունները վերլուծելու և գնահատելու համար։ 8. տարբեր մասնագիտական հանրություններին ներկայացնելու հետազոտության արդյունքները՝ վերջիններին հասանելի եզրաբանության կիրառմամբ։ 3. Description
Ծանոթացնել սոցիո-հումանիտար հետազոտությունների մեթոդաբանական հայեցակարգին, հետազոտության կազմակերպման առանձնահատկություններին, հետազոտության դիզայնի տեսակներին և հետազոտական ծրագրի ներկայացման սկզբունքներին:
4. Teaching and Learning Styles and Methods
Դասախոսություններ, խմբային քննարկումներ:
Գրականության վերլուծություն, աշխատանք սկզբնաղբյուրների հետ։ Լուսացուցադրություններ։ 5. Evaluation Methods and Criteria
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 2. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Սոցիալական իմացության առանձնահատկությունները: Սոցիոհումանիտար գիտելիքի մեթոդաբանական առանձնահատկությունները: Հետազոտական հիմնախնդրի որոշարկման հիմնական մարտավարությունները: Գիտական աղբյուրների վերլուծության և գիտական գրականության ուսումնասիրման մեթոդաբանական սկզբունքները (scoping studies): Գիտական հետազոտության հիմնական փուլերը: Պրոբլեմային իրավիճակի սահմանում և հիմնախնդրի հրատապություն: Հետազոտության օբյեկտ և առարկա: Հետազոտության նպատակ և խնդիրներ: Հետազոտության վարկած: Արժեքային կողմնորոշումը հասարակական գիտություններում: Արժեքամետ սոցիալական գիտության հայեցակարգը և մեթոդաբանությունը: Հետազոտության մեթոդների դասակարգումը: Հետազոտության դիզայն և տվյալների հավաքագրման մեթոդները: Փաստարկման առանձնահատկությունները սոցիոհումանիտար գիտելիքի համակարգում: Հետազոտության արդյունքների տեսականացման ռազմավարությունները: Հետազոտության արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն:
Հետազոտության կազմակերպման և արդյունքների ներդրման շրջապտույտը: Գիտական հետազոտության հաջողակ նախագիծ պատրաստելու և ներկայացնելու հիմնական սկզբունքները |
||
Professional educational component
| Chair code | Name of the course | Credits |
|---|---|---|
| 1005 | Զբոսաշրջության մարքեթինգ (օտար լեզվով դասընթաց) | 6 |
|
1-ին` աշնանային կիսամյակ
դաս. - 30, սեմ. - 30
4 ժամ/շաբ.
MANDATORY
1005/Մ95
1. Purpose of the Course
· ուսանողներին ներկայացնել մարքեթինգի էությունը և առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում,
· ուսանողներին ծանոթացնել զբոսաշրջային ծառայությունների շուկայի առանձնահատկություններին և ոլորտի սպառողներին, · ներկայացնել զբոսաշրջության ոլորտում ապրանքային ռազմավարությունը, · սովորեցնել զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. յուրացնելու մարքեթինգի էությունը, 2. տիրապետելու առանձնահատկություններին զբոսաշրջության ոլորտում, 3. տիրապետելու զբոսաշրջային մարքեթինգի նպատակներին, խնդիրներին եւ գործառույթներին, 4. տիրապետելու զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային արշավների մշակման հմտություններին: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. տիրապետելու մարքեթինգային պլանի կազմման գործիքակազմին, 6. յուրացնելու մշակութային զբոսաշրջության առանձնահատությունները, 7. տիրապետելու դիրքավորման գործիքակազմին, 8. տիրապետելու տուրիստական ոլորտի հատվածավորման մոտեցումներին, 9. վերլուծելու գործընկերային մարքեթինգային ռազմավարությունների մշակման մոդելները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 10. օգտվելու գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), պատրաստելու զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր: 3. Description
· ուսանողներին ներկայացնել մարքեթինգի էությունը և առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում,
· ուսանողներին ծանոթացնել զբոսաշրջային ծառայությունների շուկայի առանձնահատկություններին և ոլորտի սպառողներին, · ներկայացնել զբոսաշրջության ոլորտում ապրանքային ռազմավարությունը, · սովորեցնել զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը 4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություններ, «իրավիճակային խնդիրներ» (case studies), թիմային աշխատանքներ, բանավեճային քննարկումներ և աշխատաժողովներ, անհատական և թիմային աշխատանքներ, նախագծերի մեթոդ, շրջված լսարանի մեթոդ
5. Evaluation Methods and Criteria
Եզրափակիչ գնահատումով դասընթաց.
1. Ընթացիկ քննություններ, հատկացվող առավելագույն միավորը 8: 1-ին և 2-րդ ընթացիկ քննությունները անցկացվում են գրավոր կամ բանավոր` ըստ նախօրոք տրված հարցաշարի: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույն 4 միավորով: Քննական տոմսը բաղկացած է երկու հարցից: 2. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4: Ստուգումն անցկացվում է սեմինար պարապմունքների ընթացքում, բանավոր, նախօրոք հանձնարարված թեմայով: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Զբոսաշրջային մարքեթինգի էությունը և առանձնահատկությունները: Մարքեթինգային հետազոտությունների համակարգը զբոսաշրջության ոլորտում: Զբոսաշրջային ծառայությունների շուկան: Զբոսաշրջային ծառայությունների սպառողները: Զբոսաշրջային կազմակերպությունների ապրանքային ռազմավարությունը: Գինը և գնագոյացումը զբոսաշրջային ծառայությունների շուկայում: Զբոսաշրջային կազմակերպությունների մարքեթինգային իրացման ռազմավարությունը: Մարքեթինգային հաղորդակցման ուղիները զբոսաշրջության ոլորտում: Մարքեթինգային ռազմավարության ձևավորումը: Զբոսաշրջային կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպումը և վերահսկողությունը: Մշակութային զբոսաշրջության մարքեթինգային առանձնահատկությունները:
|
||
| 2101 | Կրոնի սոցիոլոգիա և հոգեբանություն | 6 |
|
1-ին` աշնանային կիսամյակ
դաս. - 30, սեմ. - 30
4 ժամ/շաբ.
MANDATORY
2101/Մ18
1. Purpose of the Course
· ուսանողներին ծանոթացնել կրոնի սոցիոլոգիական և հոգեբանական ուսումնասիրության հիմնական առանձնահատկություններին, մեթոդներին և սկզբունքներին,
· տալ հիմնարար գիտելիքներ կրոնի սոցիոլոգիայի դասական հայեցակարգերի, Մ. Վեբերի, Հ. Սպենսերի, Է. Դյուրկհեյմի, Զ. Ֆրոյդի, Կ. Գ. Յունգի և այլոց աշխատությունների մասին: · ներկայացնել սակրալիզացիա, սեկուլյարիզացիա, հասկացությունները, կրոնական կազմակերպությունների տիպաբանությունը և կրոնի սոցիալական գործառույթները: · ուսանողներին ծանոթացնել կրոնի հոգեբանության ձևավորման և զարգացման պատմությանը, · ներկայացնել կրոնի վերլուծության հոգեբանական մեթոդաբանությունը, կրոնի հոգեբանության հիմնական ուղղությունները, · ներկայացնել կրոնական հավատի հոգեբանական ուսումնասիրությունները, կրոնական անհատի հոգեբանական տիպաբանությունը և կրոնատածության հիմնական դրսևորումները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ձևակերպելու կրոնի սոցիոլոգիայի հայեցակարգային սկզբունքները, 2. ներկայացնելու կրոնի սոցիոլոգիայի դասականների կրոնագիտական հայեցակարգերը, 3. ներկայացնելու կրոնի հոգեբանության հիմնական ուղղությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. առանձնացնելու և տարբերակելու կրոնի սոցիոլոգիայի հիմնական ուղղություններն ու դպրոցները, 5. վերլուծելու կրոնի հոգեբանության տարբեր տեսություններն ու մեթոդաբանությունները, 6. արժևորելու կրոնի ուսումնասիրության ընդհանուր հոգեբանական և սոցիալ-հոգեբանական մակարդակները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. կատարելու կրոնի սոցիոլոգիական հետազոտությունները, 8. վերլուծելու կրոնի հոգեբանական խնդիրները և փաստերը: 3. Description
· ուսանողներին ծանոթացնել կրոնի սոցիոլոգիական և հոգեբանական ուսումնասիրության հիմնական առանձնահատկություններին, մեթոդներին և սկզբունքներին,
· տալ հիմնարար գիտելիքներ կրոնի սոցիոլոգիայի դասական հայեցակարգերի, Մ. Վեբերի, Հ. Սպենսերի, Է. Դյուրկհեյմի, Զ. Ֆրոյդի, Կ. Գ. Յունգի և այլոց աշխատությունների մասին: · ներկայացնել սակրալիզացիա, սեկուլյարիզացիա, հասկացությունները, կրոնական կազմակերպությունների տիպաբանությունը և կրոնի սոցիալական գործառույթները: · ուսանողներին ծանոթացնել կրոնի հոգեբանության ձևավորման և զարգացման պատմությանը, · ներկայացնել կրոնի վերլուծության հոգեբանական մեթոդաբանությունը, կրոնի հոգեբանության հիմնական ուղղությունները, · ներկայացնել կրոնական հավատի հոգեբանական ուսումնասիրությունները, կրոնական անհատի հոգեբանական տիպաբանությունը և կրոնատածության հիմնական դրսևորումները: 4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություններ, թիմային աշխատանքներ, բանավեճային քննարկումներ,անհատական և թիմային աշխատանքներ:
5. Evaluation Methods and Criteria
Եզրափակչ գնահատումով դասընթաց.
1. Ընթացիկ քննություններ, հատկացվող առավելագույն միավորը 8: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույն 4 միավորով: 1-ին ընթացիկ քննությունը անցկացվում է գրավոր կամ բանավոր` ըստ նախօրոք տրված հարցաշարի: Քննական տոմսը բաղկացած է երկու հարցից: 2-րդ ընթացիկ քննության դեպքում առավելագույն 4 միավորով գնահատվում է կատարված հետազոտական աշխատանքը: 2. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4: Ստուգումն անցկացվում է սեմինար պարապմունքների ընթացքում, բանավոր, նախօրոք հանձնարարված թեմայով: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Կրոնի սոցիոլոգիական ուսումնասիրությունը: Հ. Սպենսեր, Օ. Կոնտ: Կրոնի սոցիոլոգիայի կայացումը: Մ. Վեբերի, Է. Դյուրկհեյմի և Գ. Զիմմելի հայեցակարգերը: Աշխարհիկ և դավանաբանական կրոնի սոցիոլոգիա: Կրոնի սոցիոլոգիական վերլուծության հիմնախնդիրները և մակարդակները: Կրոնի սոցիոլոգիայի ֆենոմենոլոգիական ուղղությունը: Կրանական կազմակերպությունների տիպաբանությունը: Սակրալիզացիա և սեկուլյարիզացիա: Կրոնի սոցիալական գործառույթները: Կրոնական կողմնորոշումների և կրոնատածության էմպիրիկ ուսումնասիրության աղբյուրները, տրամաբանությունը և մեթոդաբանությունը: Համեմատական կրոնի սոցիոլոգիա: Կրոնի հոգեբանության ձևավորումը: Կրոնի վերլուծության Վ. Վունդտի, Տ. Ռիբոյի, Տ. Ֆլուրունայի, Վ. Ջեմսի, Ե. Սթարբեկի, Ջ. Լեուբայի մեթոդաբանությունը: Կրոնի հոգեբանության հիմնական ուղղությունները: Աշխարհիկ և հավատքային կրոնի հոգեբանություն: Կրոնի հոգեբանության բիհևիորիստական, գեշտալտ հոգեբանություն, դաշտերի տեսության և հոգեվերլուծության մեթոդաբանությունը: Հովվական հոգեբանություն: Կրոնի տարիքային հոգեբանություն: Կրոնական հավատն իբրև հոգեբանական ֆենոմեն: Կրոնական փորձ: Կրոնական մեդիտացիա: Կրոնական խմբերի և անհատի հոգեբանություն: Կրոնական անհատ և նրա տիպերը:
Հետազոտական աշխատանք Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեության, հավատացյալների կրոնական վարքագծի և կրոնական կյանքի վերաբերյալ: |
||
| 2104 | Մարդկային ռեսուրսների կառավարումը զբոսաշրջային կազմակերպություններում | 6 |
|
1-ին աշնանային
30 ժամ դասախոսություն, 30 ժամ սեմինար
4 ժամ/շաբ.
MANDATORY
2104/10
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման տեսական հիմքերին և գործնական մեթոդներին՝ ձևավորելով աշխատակազմի պլանավորման, ընտրության, ուսուցման, մոտիվացման, գնահատման և զարգացման հմտություններ՝ հաշվի առնելով ոլորտի սեզոնայնությունը, բազմամշակութային միջավայրը և թվային տեխնոլոգիաների կիրառումը։
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Առանձնացնել մարդկային ռեսուրսների կառավարման փուլերը 2. Մշակել կադրային քաղաքականություն 3. Կատարել համեմատական վերլուծություն` համադրելով ճապոնական և ամերիկյան մոդելները 4. Ուսումնասիրելով Մասլոուի պահանջմունքների բուրգը` կատարել հետևություններ մարդկային պահանջմունքների վերաբերյալ 5. Կատարել մարդկային տեսուրսների կառավարման գնահատում բ. գործնական մասնագիտական կարողություններ 6. Կատարել մարդկային տեսուրսների պլանավորում 7. Իրականացնել կադրերի հավաքագրում 8. Կազմել գրագետ ռեզյումե 9. Մշակել կադրերի մոտիվացիոն համակարգ` հաշվի առնելով նրանց պահանջմունքները գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 10. օգտվել գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), 11. պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր: 12. Ինքնավար միջավայրում արդյունավետ համադրել և ձևակերպել ստացած գիտելիքները ու մեթոդները, ինչպես նաև արդյունավետ կիրառել արվեստաբանական արժևորումը՝ ունակ լինելով համադրել արվեստն ու մենեջմեթը։ 3. Description
ուսանողներին ծանոթացնել զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման տեսական հիմքերին և գործնական մեթոդներին՝ ձևավորելով աշխատակազմի պլանավորման, ընտրության, ուսուցման, մոտիվացման, գնահատման և զարգացման հմտություններ՝ հաշվի առնելով ոլորտի սեզոնայնությունը, բազմամշակութային միջավայրը և թվային տեխնոլոգիաների կիրառումը։
4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություն, ինտերակտիվ քննարկումներ, հարցուպատասխանի, դեպքերի ուսումնասիրություն (Case Study), խմբային և անհատական աշխատանքների, ներկայացումների (Presentation), մտքի քարտեզագրման (Mind Mapping), համեմատական վերլուծություն, խնդիրների լուծում (Problem-Based Learning), նախագծային աշխատանքի (Project-Based Learning), գործնական առաջադրանքների, թվային գործիքների (Excel, HR տեղեկատվական համակարգերի օրինակներ) կիրառում, ինչպես նաև ինքնուրույն հետազոտական աշխատանքի մեթոդներ։
5. Evaluation Methods and Criteria
Եզրափակիչ գնահատումով դասընթաց.
1. Ընթացիկ քննություններ, հատկացվող առավելագույն միավորը 8: 1-ին և 2-րդ ընթացիկ քննությունները անցկացվում են գրավոր կամ բանավոր` ըստ նախօրոք տրված հարցաշարի: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույն 4 միավորով: Հարցատոմսը ներառում է 2 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը՝ 0.5: 2. Ընթացիկ ստուգում՝ առավելագույնը 3 միավոր։ 3. Մասնակցություն՝ առավելագույն 2 միավոր։ 4. Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 7: Քննությունը անցկացվում է բանավոր, 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մարդկային ռեսուրսների կառավարման էությունը, դերը և փուլերը: Մարդկային ռեսուրսների կառավարման առարկան, մեթոդները և սկզբունքները: Մարդկային ռեսուրսների պլանավորման գործընթացը զբոսաշրջության ոլորտում: Մարդկային ռեսուրսների հավաքագրումը, ընտրությունը և վարձատրությունը: Մասնագիտական կողմնորոշումը, ադապտացիան և ուսուցումը: Աշխատանքային գործունեության գնահատման համակարգը: Մոտիվացիան՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման կարևորագույն գործոն: Անձնակազմի մոտիվացման ձևերը։ Մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային փորձը զբոսաշրջության ոլորտում։ Մարդկային ռեսուրսների կառավարման արդի միտումները զբոսաշրջության ոլորտում
|
||
| 0906 | Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները ՀՀ-ում | 6 |
|
1-ին` աշնանային կիսամյակ
դաս. - 30, սեմ. - 30
4 ժամ/շաբ.
MANDATORY
0902/Մ28
1. Purpose of the Course
· ուսանողներին հաղորդել համակարգված տեսական գիտելիքներ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման հնարավորությունների վերաբերյալ։
· ներկայացնել ՀՀ զբոսաշրջության զարգացման անհրաժեշտ և հնարավոր ուղիները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ձևակերպելու ՀՀ զբոսաշրջության զարգացման բնական նախադրյալները, 2. տիրապետելու ՀՀ զբոսաշրջության զարգացման անհրաժեշտ պայմաններին։ 3. ներկայացնելու ՀՀ զբոսաշրջության զարգացման հնարավոր ուղիներն ու ձևերը։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. առանձնացնելու և տարբերակելու ՀՀ զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղություններ, 5. վերլուծելու ՀՀ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 6. կատարելու ՀՀ զբոսաշրջության զարգացմանը նվիրված հետազոտություններ, 7. վերլուծելու ՀՀ-ում զբոսաշրջային իրավիճակը: 3. Description
· ուսանողներին հաղորդել համակարգված տեսական գիտելիքներ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման հնարավորությունների վերաբերյալ։
· ներկայացնել ՀՀ զբոսաշրջության զարգացման անհրաժեշտ և հնարավոր ուղիները: 4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություններ, բանավեճային քննարկումներ, անհատական և խմբային աշխատանքներ
5. Evaluation Methods and Criteria
Եզրափակչ գնահատումով դասընթաց.
1. Ընթացիկ քննություններ, հատկացվող առավելագույն միավորը 8: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույն 4 միավորով: 1-ին ընթացիկ քննությունը անցկացվում է գրավոր կամ բանավոր` ըստ նախօրոք տրված հարցաշարի: Քննական տոմսը բաղկացած է երկու հարցից: 2-րդ ընթացիկ քննության դեպքում առավելագույն 4 միավորով գնահատվում է կատարված հետազոտական աշխատանքը: 2. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4: Ստուգումն անցկացվում է սեմինար պարապմունքների ընթացքում, բանավոր, նախօրոք հանձնարարված թեմայով: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բնական պայմաններն ու ռեսուրսները որպես զբոսաշրջության զարգացման գործոն։ ՀՀ աշխարհագրական դիրքի դերը զբոսաշրջության զարգացման գործում։ ՀՀ կլիմայի ազդեցությունը զբոսաշրւության վրա։ ՀՀ ջրագրական ցանցը որպես զբոսաշրջային գործոն։ ՀՀ բուսական և կենդանական աշխարհը և պահպանության տարածքները որպես զբոսաշրջային գործոն։ ՀՀ ռելիեֆի դերը զբոսաշրջության մեջ։ ՀՀ պատմամշակութային արժեքները որպես զբոսաշրջության գործոն։ ՀՀ բնակատեղինների տեղաբաշխման առանձնահատկությունները։ Ռազմավարական և պաշտպանական կառույցը և դրանց զբոսաշրջային նշանակությունը։ Հոգևոր(կրոնական) կառույցների դերը զբոսաշրջության զարգացման գործում։ Տարբեր ժամանակահատվածների այլ նշանակության օբյեկտները և դրանց նշանակությունը զբոսաշրջության մեջ։ Ծառայությունների համակարգի դերը ՀՀ զբոսաշրջության զարգացման գործում։ Հյուրընկալության ինդուստրիայի դերը զբոսաշրջության մեջ։ Հյուրանոցային ծառայությունների տեղաբաշխման առանձնահատկությունները, հնարավորություններ և խնդիրներ։ Սննդի կազմակերպման ծառայությունների տեղաբաշխման առանձնահատկությունները, հնարավորությունները ու խնդիրները։ Առևտրային ծառայությունների տեղաբաշխման առանձնահատկություններն ու խնդիրները։ Այլ ծառայությունների տեղաբաշխումը և խնդիրները։
Հետազոտական աշխատանք Հայաստանում կրոնական զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ |
||
| 2104 | Աշխարհի թանգարանային ռեսուրսները | 3 |
|
1-ին՝ աշնանային կիսամյակ
30 ժամ դասախոսություն
2 ժամ/շաբ
MANDATORY
2104/Մ27
1. Purpose of the Course
· ներկայացնել ուսանողներին աշխարհի թանգարանները և թանգարաններում պահվող գլուխգործոցները, ծանոթացնել համաշխարհային թանգարանների պատմությանը։
· սովորեցնել ուսանողներին յուրացնելու տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված արվեստի գործերի պատմությունը։ · սովորեցնել ուսանողներին թանգարանային ձևաչափերի տարբերությունները։ · ծանոթացնել ուսանողներին աշխարհի թանգարաններում պահվող հայկական նմուշների հետ։ 2. Educational Outcomes
ա. (մասնագիտական գիտելիք և իմացություն)
1. տիրապետելու թանգարանային ճանաչողականությանը, նրանցում պահվող տարատեսակ գործերին, իմանալու հեղինակներին և նրանց գործելաոճին, 2. վերլուծելու և մեկնելու թանգարանների տեսակները և գիտամշակութային պարունակությունը, 3. զուգահեռներ անցկացնելու հայրենական և համաշխարհային թանգարանների միջև։ բ. (գործնական մասնագիտական կարողություններ) 4. կիրառելու տեղական և արտասահմանյան թանգարաններում տեղ գտած առարկաների վերաբերյալ ինֆորմացիան, 5. Գիտական և հետազոտական գործունեություն ծավալել թանգարաններում։ գ. (ընդհանրական/փոխանցելի կարողություններ) 6. հասկանալու, տարբերելու և մեկնաբանելու գիտամշակութային գործերը, 7. փոխանցելու համաշխարհային մշակութային թանգարանային ժառանգության մասին եզակի և հետաքրքիր տեղեկություններ։ 3. Description
· ներկայացնել ուսանողներին աշխարհի թանգարանները և թանգարաններում պահվող գլուխգործոցները, ծանոթացնել համաշխարհային թանգարանների պատմությանը։
· սովորեցնել ուսանողներին յուրացնելու տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված արվեստի գործերի պատմությունը։ · սովորեցնել ուսանողներին թանգարանային ձևաչափերի տարբերությունները։ · ծանոթացնել ուսանողներին աշխարհի թանգարաններում պահվող հայկական նմուշների հետ։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասավանդման ընթացքում դասախոսը կարդում է դասախոսություն, կազմակերպում է քննարկում, կիրառում է դիտակտիկ նյութեր,
2. ուսանողներին հանձնարարվում են ինքնուրույն հետազոտության թեմաներ 5. Evaluation Methods and Criteria
Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ քննություններ. հատկացվող առավելագույն միավորը 8: 1-ին և 2-րդ ընթացիկ քննությունները անցկացվում են գրավոր կամ բանավոր` ըստ նախօրոք տրված հարցաշարի: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույն 4 միավորով: Քննական տոմսը բաղկացած է երկու հարցից: 2. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Համաշխարհային թանգարաններ։ Կիրառական արվեստի թանգարաններ։ Անտիկ շրջանի թանգարաններ։ Ժամանակակից արվեստի թանգարաններ։ Հնագիտական թանգարաններ։
|
||
| 2101 | Կրոնական սիմվոլիկա | 6 |
|
2-րդ` գարնանային կիսամյակ
դաս. - 30, սեմ. - 30
4 ժամ/շաբ
MANDATORY
2101/Մ25
1. Purpose of the Course
· Ուսանողներին համապարփակ գիտելիքներ հաղորդել ժայռապատկերների, նոմադիկ ցեղերի և վաղ քաղաքաբնակների խորհրդանիշների մասին։
· Ներկայացնել համաշխարհային կրոնների խորհրդանիշների առանձնահատկությունները։ · Ներկայացնել զինանշանաբանության կանոններն ու աշխարհիկ խորհրդանիշների զարգացումը։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու վաղնջական և վաղ քաղաքակրթությունների սիմվոլների տեսակները։ 2. տարբերակելու և բացատրելու համաշխարհային կրոնների խորհրդանիշներն ու դրանց զարգացումը։ 3. ընկալելու խորհրդանիշների զարգացման արդի դինամիկան։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. որոշելու արտաքին որակներով սիմվոլի մշակութային պատկանելությունը։ 5. բովանդակային վերլուծության ենթարկելու խորհրդանիշը։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 6. վերլուծելու տարբեր ժամանակաշրջանների արտացոլումը սիմվոլներում: 3. Description
· Ուսանողներին համապարփակ գիտելիքներ հաղորդել ժայռապատկերների, նոմադիկ ցեղերի և վաղ քաղաքաբնակների խորհրդանիշների մասին։
· Ներկայացնել համաշխարհային կրոնների խորհրդանիշների առանձնահատկությունները։ · Ներկայացնել զինանշանաբանության կանոններն ու աշխարհիկ խորհրդանիշների զարգացումը։ 4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություններ, բանավեճային քննարկումներ, անհատական և խմբային աշխատանքներ
5. Evaluation Methods and Criteria
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 2. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Երկնքի եռաբաժանումը որպես խորհրդանիշների ծագումնաբանական հիմք։ Դիցաբանական սիմվոլների առանձնահատկությունները։ Բնության և կյանքի խորհրդանիշների էվոլյուցիան։ Ժամանակի խորհրդանիշների էությունը և կիրառական նշանակությունը։ Բնության տարերքի խորհրդանիշների ինքնությունը և հակազդեցությունները։ Ուշ հեթանոսկան սիմվոլիզմի առանձնահատկությունները։ Կենդանական աշխարհի վաղ սիմվոլիկան խաշնարած ժողովրդի մեջ։ Քրիստոնեական խորհրդանիշների ծագման հիմքերը։ Քրիստոնեական հիմնական հոսանքների խորհրդանիշների տարբերությունները։ Նորագույն միտումները քրիստոնեական խորհրդանիշների մեջ։ Իսլամական խորհրդանիշների բովանդակային ինքնությունը։ Բուդդայականության խորհրդանշանները որպես ձև և բովանդակություն։ Նախաքրիստոնեական սիմվոլիկան Հայկական բարձրավանդակներում(ծագումնաբանություն և զարգացում)։ Քրիստոնեական սիմվոլների մուտքը և պատմական զարգացումը Հայքում։ Հայոց այբուբենի խորհրդանշանների (տառային սիմվոլների) կրոնագիտական վերլուծություն։
|
||
| 2104 | ՀՀ սրբավայրերը և զբոսաշրջային երթուղիները | 3 |
|
2-րդ` գարնանային կիսամյակ
30 ժամ դասախոսություն
2 ժամ/շաբ.
MANDATORY
2104/Մ23
1. Purpose of the Course
· ներկայացնել ուսանողներին տուրիստական երթուղիներ մշակելու հիմնական դրույթները,
· կարևորել ՀՀ վանքերը և եկեղեցիները՝ որպես տուրիստական երթուղիների հիմնական այցելության վայրեր, սովորեցնել ուսանողներին կազմել երթուղիներ դեպի ՀՀ տարբեր մարզեր` նկատի ունենալով հիմնական հանգամանքները՝ ճանապարհ, եղանակ, խմբի · էթնիկ և կրոնական պատկանելություն։ 2. Educational Outcomes
ա. (մասնագիտական գիտելիք և իմացություն)
1. լուսաբանելու հայկական վանքերի և եկեղեցիների դերը կրթական, գիտական, մշակութային ոլորտներում։ 2. ներկայացնելու Հայաստանի վանքերի և եկեղեցիների պատմության հետ առնչվող կարևոր իրադարձությունները։ 3. թվարկելու և դասակարգելու ՀՀ կրոնական հուշարձանները ըստ տարածաշրջանների և հիմնադրման ժամանակի։ բ. (գործնական մասնագիտական կարողություններ) 4. ներկայացնելու երթուղում ընդգրկված մշակութային հուշարձանները մատչելի և հետաքրքիր։ 5. կազմակերպելու խմբի շրջայցը՝ ստեղծելով հետաքրքիր և ուսանելի միջավայր։ գ. (ընդհանրական/փոխանցելի կարողություններ) 6. արժևորելու հայկական մշակույթը որպես համամարդկային մշակութային ժառանգության մաս։ 7. փոխանցելու Հայկական մշակութային ժառանգության մասին եզակի և հետաքրքիր տեղեկություններ։ 3. Description
· ներկայացնել ուսանողներին տուրիստական երթուղիներ մշակելու հիմնական դրույթները,
· կարևորել ՀՀ վանքերը և եկեղեցիները՝ որպես տուրիստական երթուղիների հիմնական այցելության վայրեր, սովորեցնել ուսանողներին կազմել երթուղիներ դեպի ՀՀ տարբեր մարզեր` նկատի ունենալով հիմնական հանգամանքները՝ ճանապարհ, եղանակ, խմբի · էթնիկ և կրոնական պատկանելություն։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասավանդման ընթացքում դասախոսը կարդում է դասախոսություն, կազմակերպում է քննարկում, կիրառում է դիտակտիկ նյութեր,
2. ուսանողներին հանձնարարվում են ինքնուրույն հետազոտություն թեմաներ։ 5. Evaluation Methods and Criteria
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 2. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Երթուղիներ մշակելու հիմնական հանգամանքները՝ ճանապարհ, եղանակ, տրանսպորտ։ Երթուղիների հիմնական տեսակները՝ կրոնական-մշակութային, բնագիտական։ Քայլարշավով երթուղիների մշակում։ Մեկօրյա երթուղիների մշակում։ Գիշերակացով երթուղիների մշակում։ Խմբի ազգային և կրոնական պատկանելությունը որպես հիմք՝ տուրիստական երթուղիներ մշակելիս։ Երթուղիների մշակում դեպի ՀՀ տարբեր մարզերը։
|
||
| 2104 | Տուրօպերատորական գործ և զբոսաշրջային ծառայությունների կառավարում | 3 |
|
2-րդ` գարնանային կիսամյակ
30 ժամ դասախոսքություն
2 ժամ/շաբ.
MANDATORY
2104/Մ26
1. Purpose of the Course
· ուսանողներին ներկայացնել տուրօպերատորների և տուրիստական գործակալների գործունեությունը, զբոսաշրջային ծառայությունների ամբողջությունը, դրանց ձևերն ու տարատեսակները,
· ուսանողին տալ տեղեկություններ տուրօպերատորների և գործակալների գործառույթների, տուրապրանքի ձևավորման առանձնահատկությունների վերաբերյալ, · որակյալ տուր ապրանքի մշակման, դրա առաջխաղացման և իրացման տեխնոլոգիաների և հմտությունների ձևավորում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1 ներկայացնելու տուրօպերատորների և տուրգործակալների հինական գործառույթները և տեսակաները, տուրօպերատորների դասակարգումը` ըստ գործունեության ոլորտի և բնույթի, 2. սահմանելու զբոսաշրջային ապրանք հասկացությունը և դրա հիմնական բաղադրիչները, զբոսաշրջային ծառայությունները 3. ներկայացնելու տուրօպերատորների գործունեության հիմնական ոլորտները` ըստ զբոսաշրջային ապրանքի առանձնահատկությունների: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու ժամանակակից զբոսաշրջային շուկայի պահանջները և առանձնահատկությունները, 5. կիրառելու զբոսաշրջային շուկայի սեգմենտավորում և զբոսաշրջային ապրանքների դիրքավորում, պահանջարկի ձևավորում և իրացման խթանման միջոցներ, 6. մշակելու զբոսաշրջային փաթեթների գնագոյացման ռազմավարություն և տուրապրանքի առաջխաղացման տեխնոլոգիաներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. ստեղծելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ զբոսաշրջային նորագույն ապրանքներ, 8. վերլուծելու Հայաստանի Հանրապետության ժամանակակից զբոսաշրջային շուկայում գործող տուրօպերատորական և գործակալական ցանցի առանձնահատկությունները և զարգացման միտումները: 3. Description
· ուսանողներին ներկայացնել տուրօպերատորների և տուրիստական գործակալների գործունեությունը, զբոսաշրջային ծառայությունների ամբողջությունը, դրանց ձևերն ու տարատեսակները,
· ուսանողին տալ տեղեկություններ տուրօպերատորների և գործակալների գործառույթների, տուրապրանքի ձևավորման առանձնահատկությունների վերաբերյալ, · որակյալ տուր ապրանքի մշակման, դրա առաջխաղացման և իրացման տեխնոլոգիաների և հմտությունների ձևավորում: 4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություն, նախագծերի իրականացում,հետազոտական և վերլուծական աշխատանք, անհատական և թիմային աշխատանքներ
5. Evaluation Methods and Criteria
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 2. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Տուրօպերատորության և գործակալության առաջացումն և զարգացումը, հիմնական հասկացությունները և դասակարգումները: Տուրօպերատորների և գործակալների գործունեության հիմնական գործառնությունները: Տուր արտադրանք, դրա առանձնահատկություները: Տուրի նախագծման հիմնական փուլերը: Զբոսաշրջային արդյունքի առաջխաղացում. Գործակալական ցանցեր: Զբոսաշրջային ապրանքի առաջխաղացման հիմնական տեխնոլոգիաները: Գործակալական պայմանագրեր: Ծառայություններ մատակարարողների հետ պայմանագրային հարաբերությունները: Ժամանակակից զբոսաշրջային շուկայի առանձնահատկությունները և սեգմենտավորումը: Տուր ապրանքի դիրքավորում, պահանջարկի ձևավորում և իրացման խթանում: Տուրօպերատորական գործունեության իրավանորմատիվային հիմունքները: Ինովացիոն գործընթացը տուրօպերատորական և տուրգործակալական բիզնեսում և զբոսաշրջային ծառայություններում:
|
||
Other educational modules
| Chair code | Name of the course | Credits |
|---|---|---|
| 2101 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
|
2-րդ՝ գարնանային կիսամյակ
90 ժամ
6 շաբաթ
MANDATORY
2101/Մ31
1. Purpose of the Course
Մասնագիտական պրակտիկայի նպատակն է գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները և փորձառությունը, ինչպես նաև Կրոնական զբոսաշրջության ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. կազմակերպելու զբոսաշրջային երթուղիներ ՀՀ և պատմական Հայաստանի կրոնամշակութային կենտրոններ, 2. տիրապետելու ուխտագնացությունների կազմակերպման և ծիսապաշտամունքային արարողությունների մասնակցության մեթոդական հիմնական սկզբունքներին: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. գործնականում կիրառելու ուսումառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները, 4. իրականացնելու հետազոտական աշխատանքներ կրոնական զբոսաշրջության ոլորտում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 5. վերլուծելու ՀՀ-ում կրոնական զբոսաշրջության զարգացման հնարավորությունները և միտումները: 3. Description
Մասնագիտական պրակտիկայի նպատակն է գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները և փորձառությունը, ինչպես նաև Կրոնական զբոսաշրջության ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները:
4. Teaching and Learning Styles and Methods
1.Պատմամշակութային և կրոնական բնագրերի վերլուծություն:
2.Կրոնական զբոսաշրջային կենտրոնների պատմության ուսումնասիրություն: 3. Ղեկավարի հսկողությամբ որոշ թանգարաններում և կրոնամշակութային կենտրոններում որոշակի գործառույթների իրականացում: 5. Evaluation Methods and Criteria
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել պրակտիկայի վերաբերյալ ավարտուն հաշվետվություն:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին։
2. Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում։ 3. Ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում։ 4. Հաշվետվությունների հիման վրա պրակտիկայի ամփոփում: 5. Պրակտիկայի արդյունքների գնահատում: |
||
| 2104 | Մագիստրոսական թեզ | 12 |
|
4-րդ՝ գարնանային
ինքնուրույն 720 ժամ
MANDATORY
2101/Մ32
1. Purpose of the Course
Թեզի նպատակն է ներկայացնել «Կրոնական զբոսաշրջության» ոլորտին առնչվող ինքնուրույն հետազոտական, վերլուծական և կիրառական նշանակության աշխատանք, որը կարտացոլի կրթական ծրագրով նախատեսված կրթական վերջնարդյունքները:
2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. օգտագործելու ժամանակակից գիտության և առաջատար տեխնոլոգիաների նվաճումները Կրոնական զբոսաշրջության ոլորտի գիտահետազոտական աշխատանքներում, 2. կատարելու ինքնուրույն ուսումնասիրություններ, բարձրացնելու գիտական խնդիրներ և առաջադրելու նոր լուծումներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3. արդյունավետորեն օգտագործելու ժամանակակից համակարգչային և գրասենյակային սարքավորումները` զբոսաշրջային արդյունաբերության մեջ, 4. ընտրելու ուսումնասիրության մեթոդները և ներկայացնելու գիտական ուսումնասիրությունների արդյունքները Կրոնական զբոսաշրջության ոլորտում: 3. Description
Թեզի նպատակն է ներկայացնել «Կրոնական զբոսաշրջության» ոլորտին առնչվող ինքնուրույն հետազոտական, վերլուծական և կիրառական նշանակության աշխատանք, որը կարտացոլի կրթական ծրագրով նախատեսված կրթական վերջնարդյունքները:
4. Evaluation Methods and Criteria
Մագիստրոսական թեզի գնահատումն իրականացվում է 20-միավորանոց սանդղակով՝ համաձայն սահմանված չափանիշների և դրանց համապատասխան չափորոշիչների.
1. աշխատանքի արդիականության հիմնավորումն ու մասնագիտական գրականության վերլուծություն, առավելագույնը՝ 2 միավոր: 2. հետազոտության իրականացումն ու արդյունքները, առավելագույն միավորը՝ 8: 3. աշխատանքի շարադրումը և ձևավորումը, առավելագույն միավորը՝ 2: աշխատանքի հրապարակային պաշտպանությունը, առավելագույնը՝ 8 միավոր: 5. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||