Շրջանավարտների ավարտական տոնական միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
Ս.թ. հունիսի 23-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի կունենա համալսարանի շրջանավարտների ավարտական տոնական միջոցառումը։
Միջոցառման ընթացքում կհնչեն շնորհավորական ուղերձներ, իսկ հիմնական բանախոսությամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Միջոցառումը կեզրափակվի տոնական համերգով, որի ժամանակ կատարումներով հանդես կգան Արամ MP3-ն ու «Nemra» երաժշտական խումբը: