ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնն իրականացրել և այժմ իրականացնում է միջազգային կրթական հետևյալ ծրագրերը.
1. 1988-1991 թթ.
Լոնդոնի տնտեսական դպրոցի հետ համատեղ իրականացված ծրագիր, որի շրջանակում կազմակերպվել են սոցիալական աշխատանքի հայաստանյան առաջին մասնագետների վերապատրաստումներ:
2. 1996 թ. - «Tempus-Tacis Prejep»
Մեկ տարի տևողությամբ ծրագիր, որի նպատակն էր նախադրյալներ ստեղծել միջազգային կրթական ավելի մեծ ծրագրում ընդգրկվելու համար:
3. 1996-1999- «Tempus/Tacis Jep»
Ծրագրի շրջանակում կազմակերպվել են փոխադարձ այցեր, ինչպես նաև ԵՊՀ դասախոսների, ուսանողների, սոցիալական ծառայությունների աշխատակիցների վերապատրաստումներ: Վանաձորում և Գյումրիում հիմնվել են հեռաուսուցման առաջին կենտրոնները Հայաստանում:
Ծրագրի գործընկերներ՝ Լոնդոնի տնտեսագիտական համալսարան, Մայնի Ֆրանկֆուրտի բարձրագույն պրոֆեսիոնալ դպրոց (Գերմանիա):
4. 2001-2003 թթ. - «Tempus 3»
Հեռաուսուցման համակարգի զարգացում, հեռաուսուցման նոր կենտրոնների բացում Երևանի պետական համալսարանում, Սիսիան և Իջևան քաղաքներում:
Ծրագրի գործընկերներ՝ Լոնդոնի բաց համալսարան, Դուբլինի համալսարան (Իռլանդիա):
5. 2010-2013 «Հանրային առողջության և սոցիալական ծառայությունների գծով մասնագիտական ծրագրերի ստեղծում», «Tempus 4» ծրագիր
Ծրագրի շրջանակում 2012 թ. ԵՊՀ-ում բացվեց «Սոցիալական քաղաքականություն և սոցիալական վարչարարություն» մագիստրոսական նոր ծրագիր:
Ծրագրի գործընկերներ՝ Կումբրիայի համալսարան (Մեծ Բրիտանիա), Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարան, Բաբեշ-Բոլյայի համալսարան (Ռումինիա), Մոլդովայի պետական համալսարան, Թբիլիսիի պետական համալսարան, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան:
6. 2011-2015 «Tempus 4 UNIMIG» (Միգրացիան և բարձրագույն կրթությունը. կարողությունների և հնարավորությունների զարգացում)
Ծրագրի գործընկերներ՝ Թբիլիսիի Ի. Ջավախաշվիլիի անվան պետական համալսարան, Ալիկանտեի համալսարան (Իսպանիա), Օլդենբուրգի համալսարան (Գերմանիա), Գրացի համալսարան (Ավստրիա):
7. 2016-2020 «Erasmus+ PROMIG» (Միգրացիոն հետազոտությունների խթանումը բարձրագույն կրթության ոլորտում)
Ծրագրի գործընկերներ՝ Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան, Ալիկանտեի համալսարան (Իսպանիա), Օլդենբուրգի համալսարան (Գերմանիա), Գրացի համալսարան (Ավստրիա), Քաբուլի համալսարան (Աֆղանստան):
8. 2018-2021 (երկարացմամբ՝ 2022) «Ասպիրանտական ծրագրեր հանրային առողջության և սոցիալական ծառայությունների գծով» «Էրազմուս+ CBHE» ծրագիր
Ծրագրի գործընկերներ՝ Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան, Բաբեշ-Բոլյայի համալսարան (Ռումինիա), Գյոտեբորգի համալսարան (Շվեդիա), Սլովակիայի բժշկական համալսարան, Լինցի կիրառական գիտությունների համալսարան (Ավստրիա):
Արտերկրյա մի շարք համալսարանների հետ իրականացվել են համատեղ ծրագրեր՝ դասախոսների և ուսանողների փոխադարձ այցելություններ, ամառային դպրոցներ, հետազոտական աշխատանքներ: Այդ համալսարաններից են Ջ. Մեյսոնի անվան համալսարանը, Արիզոնայի պետական համալսարանը (ԱՄՆ), Ֆրանկֆուրտի, Կոնստանցի, Լյուդվիգսհաֆենի, Պոտսդամի, Բեռլինի Հումբոլդտի, Մյունստերի կաթոլիկ համալսարանները (Գերմանիա), Հռոմի Սապիենզայի համալսարանը (Իտալիա), Ստվանգերի համալսարանը (Նորվեգիա), Հրադեց Կրալովեի համալսարանը (Չեխիա), Բուխարեստի համալսարանը (Ռումինիա), Ռուսաստանի հարավային դաշնային համալսարանը, Ուրալի դաշնային համալսարանը, Մոգիլյովի համալսարանը (Բելառուս):
Մինչ օրս շարունակվում է 2003 թվականից մեկնարկած Կոնեկտիկուտի համալսարանի (ԱՄՆ) հետ համագործակցությունը, որի շրջանակում կազմակերպվում են դասախոսների և ուսանողների այցեր, համատեղ հետազոտություններ և տպագրություններ, ինչպես նաև առցանց դասախոսություններ:
2009 թ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը Շվեդիայի առաջատար հետազոտությունների շվեդական կոլեգիայի հետ կազմակերպել է Երևանում անցկացված սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսը, որին մասնակցել են շուրջ 350 սոցիոլոգներ աշխարհի ավելի քան 60 երկրներից:
2012 թ. սոցիոլոգիայի ֆակուլտետը կազմակերպել է միջազգային գիտաժողով՝ Թոմաս Լուկմանի մասնակցությամբ: