ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը իրականացրել և այժմ իրականացնում է միջազգային կրթական հետևյալ ծրագրերը.
1. 1988-1991 թթ.
Լոնդոնի տնտեսական դպրոցի հետ համատեղ ծրագիր, որի շրջանակում կազմակերպվել են սոցիալական աշխատանքի հայաստանյան առաջին մասնագետների վերապատրաստումներ:
2. 1996 թ. - «Tempus-Tacis Prejep»
Մեկ տարի տևողությամբ ծրագիր, որի նպատակն էր նախադրյալներ ստեղծել միջազգային կրթական ավելի մեծ ծրագրում ընդգրկվելու համար:
3. 1996-1999- «Tempus/Tacis Jep»
Ծրագրի շրջանակում կազմակերպվել են փոխադարձ այցեր, ինչպես նաև ԵՊՀ դասախոսների, ուսանողների, սոցիալական ծառայությունների աշխատակիցների վերապատրաստումներ: Վանաձորում և Գյումրիում հիմնվել են հեռաուսուցման առաջին կենտրոնները Հայաստանում:
Ծրագրի գործընկերներ՝ Լոնդոնի տնտեսագիտական համալսարան, Մայնի Ֆրանկֆուրտի բարձրագույն պրոֆեսիոնալ դպրոց (Գերմանիա):
4. 2001-2003 թթ. - «Tempus 3»
Հեռաուսուցման համակարգի զարգացում, հեռաուսուցման նոր կենտրոնների բացում Երևանի պետական համալսարանում, Սիսիան և Իջևան քաղաքներում:
Ծրագրի գործընկերներ՝ Լոնդոնի բաց համալսարան, Դուբլինի համալսարան (Իռլանդիա):
2009 թ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը Շվեդիայի առաջատար հետազոտությունների շվեդական կոլեգիայի հետ կազմակերպել է Երևանում անցկացված Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսը, որին մասնակցել են շուրջ 350 սոցիոլոգներ աշխարհի ավելի քան 60 երկրներից:
2012 թ. Սոցիոլոգիայի ֆակուլտետը կազմակերպել է միջազգային գիտաժողով, որին մասնակցել է նաև Թոմաս Լուկմանը:
5. 2010-2013 «Հանրային առողջության և սոցիալական ծառայությունների գծով մասնագիտական ծրագրերի ստեղծում», «Tempus 4» ծրագիր
Ծրագրի շրջանակում 2012 թ. ԵՊՀ-ում բացվեց «Սոցիալական քաղաքականություն և սոցիալական վարչարարություն» մագիստրոսական նոր ծրագիր:
Ծրագրի գործընկերներ՝ Կումբրիայի համալսարան (Մեծ Բրիտանիա), Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարան, Բաբեշ-Բոլյայի համալսարան (Ռումինիա), Մոլդովայի պետական համալսարան, Թբիլիսիի պետական համալսարան, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան:
6. 2011-2015 «Tempus 4 UNIMIG» (Միգրացիան և բարձրագույն կրթությունը. կարողությունների և հնարավորությունների զարգացում)
Ծրագրի գործընկերներ՝ Թբիլիսիի Ի. Ջավախաշվիլիի անվան պետական համալսարան, Ալիկանտեի համալսարան (Իսպանիա), Օլդենբուրգի համալսարան (Գերմանիա), Գրացի համալսարան (Ավստրիա):
7. 2016-2020 «Erasmus+ PROMIG» (Միգրացիոն հետազոտությունների խթանումը բարձրագույն կրթության ոլորտում)
Ծրագրի գործընկերներ՝ Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան, Ալիկանտեի համալսարան (Իսպանիա), Օլդենբուրգի համալսարան (Գերմանիա), Գրացի համալսարան (Ավստրիա), Քաբուլի համալսարան (Աֆղանստան):
8. 2018-2021 (երկարացմամբ՝ 2022) «Ասպիրանտական ծրագրեր հանրային առողջության և սոցիալական ծառայությունների գծով» «Էրազմուս+ CBHE» ծրագիր
Ծրագրի գործընկերներ՝ Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան, Բաբեշ-Բոլյայի համալսարան (Ռումինիա), Գյոտեբորգի համալսարան (Շվեդիա), Սլովակիայի բժշկական համալսարան, Լինցի կիրառական գիտությունների համալսարան (Ավստրիա):
9. 2024-2027 թթ. - «ReCITY: Հայաստանի նախկին փոքր արդյունաբերական քաղաքների վերակենդանացման միջ- և անդրգիտակարգային մոտեցում՝ կայունության ուղղությամբ դրանց կերպափոխիչ ներուժը բարձրացնելու համար»
«ReCITY» նախագիծը նպատակ ունի ուսումնասիրելու և աջակցելու քաղաքային կայունզ արգացմանը Հայաստանի փոքր արդյունաբերական քաղաքներում Խորհրդային Միության փլուզումից հետո: Նախագիծը իրականացվում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի կողմից:
Նախագիծը ֆինանսավորվում է OeAD APPEAR ծրագրի կողմից:
Ծրագրի գործընկերներն են Վիեննայի համալսարանի աշխարհագրության և տարածաշրջանային հետազոտությունների բաժինը՝ մասնավորապես Քաղաքային հետազոտությունների աշխատանքային խումբը, և «Լրագրողներ՝ հանուն քաղաքային զարգացման» ՀԿ-ն:
Արտասահմանյան մի շարք համալսարանների հետ իրականացվել են համատեղ ծրագրեր՝ դասախոսների և ուսանողների փոխադարձ այցելություններ, ամառային դպրոցներ, հետազոտական աշխատանքներ: Այդ համալսարաններից են՝ Ջորջ Մեյսոնի անվան համալսարանը, Արիզոնայի պետական համալսարանը (ԱՄՆ), Ֆրանկֆուրտի, Կոնստանցի, Լյուդվիգսհաֆենի, Պոտսդամի, Բեռլինի Հումբոլդտի, Մյունսթերի համալսարանները (Գերմանիա), Հռոմի Սապիենզայի համալսարանը (Իտալիա), Ստավանգերի համալսարանը (Նորվեգիա), Հրադեց Կրալովեի համալսարանը (Չեխիա), Բուխարեստի համալսարանը (Ռումինիա), Հարավային դաշնային համալսարանը, Ուրալի դաշնային համալսարանը (Ռուսաստան), Մոգիլյովի համալսարանը (Բելառուս):
Շարունակվում է 2003 թվականից մեկնարկած Կոնեկտիկուտի համալսարանի (ԱՄՆ) հետ համագործակցությունը, որի շրջանակում կազմակերպվում են դասախոսների և ուսանողների այցեր, համատեղ հետազոտություններ և տպագրություններ, ինչպես նաև առցանց դասախոսություններ: