
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) արդեն 3 տարի է՝ իրականացնում է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ԱԲ ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղին դպրոցից մինչև դոկտորական մակարդակ։ Սերտորեն համագործակցելով դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչի հետ՝ Դուք կմշակեք ուսուցման արդյունավետ մեթոդներ և կդասավանդեք մեքենայական/խորը ուսուցման վերաբերյալ դասընթացներ ավագ դպրոցի աշակերտներին՝ օգտագործելով FAST-ի ուսումնական ծրագիրը և նյութերը: Հիմնական պարտականություններն են․
· Ուղղորդել աշակերտներին և հանդես գալ նրանց համար որպես մենթոր՝ հնարավորություն տալով նրանց ուսումնասիրել մեքենայական ուսուցման և/կամ խորը ուսուցման գործնական կիրառությունները իրական աշխարհում։
· Մասնակցել FAST-ի կողմից կազմակերպված, մանկավարժական և ուսումնական ծրագրին առնչվող վերապատրաստման (օգոստոսին ու դեկտեմբերին) և մենթորության ծրագրին՝ ուսումնական ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար։
· Համագործակցել դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչի հետ՝ համապատասխան դասավանդման մեթոդաբանություն մշակելու համար՝ ներառյալ դասի պլանները, առաջադրանքները և նախագծերը։
· Օգտագործելով FAST-ի ուսումնական ծրագիրը, հարթակը և ուսումնական նյութերը՝ ավագ դպրոցի աշակերտների համար անցկացնել գրավիչ և ինտերակտիվ մեքենայական ուսուցման և/կամ խորը ուսուցման դասընթացներ՝ հետևյալ ժամաքանակով (մեկ դասարանի համար)՝ 11-րդ դասարան, 1-ին և 2-րդ կիսամյակ՝ շբթ․ 3 դ/ժ, 10-րդ դասարան, 2-րդ կիսամյակ, շբթ․ 2 դ/ժ։
· Ստեղծել աջակցող և ներառական ուսումնական միջավայր, որը խրախուսում է աշակերտների մասնակցությունը և համագործակցությունը։
· Համակարգել և նպաստել աշակերտների ներգրավվածությանը քննություններին և արտադասարանական գործունեությանը։ · Ակտիվորեն ներգրավվել «ԱԲ սերունդ» ծրագրի համայնքում։
· Համագործակցել FAST-ի թիմի և փորձագետների հետ՝ տրամադրելով հետադարձ կապ` աշակերտների նվաճումների և ուսումնական ծրագրի/ռեսուրսների բարելավումների վերաբերյալ։
Մասնագիտական պահանջներ Մեքենայական ուսուցման ծրագիր
Խորը ուսուցման ծրագիր
Հիմնական պահանջներ
Դասավանդվող թեմաների մանրամասն ցանկը՝ այստեղ։ |
Դասավանդման ժամաքանակը (մեկ դասարանի համար)՝
- 11-րդ դասարան, 1-ին և 2-րդ կիսամյակ՝ շբթ․ 3 դ/ժ
- 10-րդ դասարան, 2-րդ կիսամյակ, շբթ․ 2 դ/ժ
Ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հարցումը՝ կցելով իրենց ինքնակենսագրականը: