Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Գալացի «Դունարեա Դե Ջոս» համալսարանի (Ռումինիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն` հումանիտար և սոցիալական մասնագիտություններով բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար` 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում մինչև 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս+ ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի mnatsakanyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 18-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով):
Ուսանողների համար՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ Europass ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies)
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան