ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ս․թ․ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ հանդիպում Բրեմենի համալսարանի պրոֆեսոր Արսեն Նարիմանյանի հետ։
Պրոֆեսոր Նարիմանյանը ներկայացրեց մանրամասներ Բրեմենի համալսարանում գործող մաթեմատիկական խմբերի և արդյունաբերության հետ նրանց համագործակցության մասին, ինչպես նաև Բրեմենի համալսարանի և ԵՊՀ-ի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում ֆակուլտետի հետ հնարավոր համագործակցության ուղիների վերաբերյալ։
Ելույթի սահիկաշարին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։