Ս.թ. հոկտեմբերի 13-ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ ֆրանսահայ փիլիսոփա Ժիրայր Մալխասյանը:
Դասախոսության թեման էր «Հումանիզմի շուրջ վեճը ֆրանսիական մտավորական միջավայրում»: Բանախոսը ներկայացրեց հումանիզմի գաղափարի ծագումը, դրա երեք հիմնական ըմբռնումները` հետագծելով, թե ինչպես են դրանք կապվել գործնական հարթության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Հատկապես ուշագրավ էր բանախոսության այն հատվածը, որը վերաբերում էր Երկրորդ աշխարհամարտից հետո ծավալված բանավեճին Ժան-Պոլ Սարտրի, Մ. Հայդեգերի, Կ. Լևի-Սթրոսի և Մ. Ֆուկոյի գրություններում:
Ուսանողները բարձրացրին հարցեր, որոնք օգնեցին բացահայտելու թեմայի բարդությունն ու կարևորությունը մեր օրերում: