General information
Տերահերցային (THz) տեխնոլոգիան վերջին տարիներին մեծ ուշադրություն է գրավել՝ շնորհիվ իր յուրահատուկ հատկությունների, ինչպիսիք են՝ բարձր թողունակություն, փոքր ուշացումներ և տվյալների՝ բարձր արագությամբ փոխանցում։ Այն համարվում է հեռահաղորդակցության հաջորդ սերնդի՝ 6G համակարգերի համար հիմնական կիրառվող հաճախային տիրույթ։ Սակայն այդ տիրույթում առկա է տեխնոլոգիական բաց՝ պայմանավորված սարքերի բացակայությամբ և դրանց նախագծմամբ։ Ներկայացվող նախագծի հիմնական նպատակը երկշերտ մետակառուցվածքի (bilayer metasurface (BMS)) հիման վրա լայնաշերտ և կարգավորվող տերահերցային զտիչի մշակումն է՝ VO₂ նյութի կիրառմամբ։ Առաջարկվող կառուցվածքի աշխատանքային տիրույթը հետևայալն է՝ 0.6–0.9 THz, իսկ հաճախականային կենտրոնը լինելու է մոտ 0.75 THz-ի վրա՝ ապահովելով մինչև 2% կամ ավելի ցածր փոխանցման գործակից:
Գիտական ղեկավար
Հարոյան Հովհաննես Սամվելի