«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոիմբրայի համալսարանի (Պորտուգալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտի պրոֆեսորադասախոսական համակազմի համար` 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 7-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
2. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
5. անձնագրի պատճեն։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 12-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան