ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական և լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցմամբ՝ համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոսի չափով: