ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հյուրընկալվեց Արիստոտելի համալսարանի (AUTH) գյուղատնտեսական և գեոդեզիական ինժեներիայի ֆակուլտետի կադաստրի, ֆոտոգրամետրիայի և քարտեզագրության բաժնի դասախոս Վասիլիկի Ֆրագկուլիդուն:
Արիստոտելի համալսարանի դասախոս Վասիլիկի Ֆրագկուլիդուին «Էրազմուս+» («Erasmus+») աշխատակազմի շարժունակության ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում ներկայացրեց ֆոտոգրամետրիայի և հեռազննման իրենց փորձը:
Շարժունակության ծրագրով նախատեսված գործողություններից բացի՝ Վ. Ֆրագկուլիդուն ԵՊՀ ուսանողների համար անցկացրեց բաց դասախոսություն՝ «Ֆոտոգրամետրիա և հեռազննման տվյալներ․ Արիստոտելի համալսարանի կադաստրի, ֆոտոգրամետրիայի և քարտեզագրության բաժնի փորձը» թեմայով։
Դասախոսությանը մասնակցեցին «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրի ուսանողները՝ հնարավորություն ստանալով ծանոթանալու ժամանակակից ֆոտոգրամետրիայի ու հեռազննման կիրառություններին, ինչպես նաև Արիստոտելի համալսարանի կրթական և հետազոտական փորձին։
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում կազմակերպվող նմանօրինակ հանդիպումները միջհամալսարանական համագործակցության, ուսանողական համայնքի ու աշխատակազմի անդամների փոխանակումների հաջող փորձառության վկայությունն են:

