«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Բիզնեսի բարձրագույն ակադեմիայի (Լեհաստան, Դաբրովա Գորնիչա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026/2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 19-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված Միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies):
Մանրամասները՝ այստեղ:
Տեղեկատվական թեթիկը՝ կից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան