Ռուս բանասիրության ֆակուլտետում ս.թ. փետրվարի 19-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան։
Միջֆակուլտետային հանդիպում-միջոցառման ծրագիրը կառուցված էր ինտերակտիվ ձևաչափով: Մասնակիցներին, որոնց թվում կային նաև այլ ֆակուլտետների ուսանողներ, առաջարկվեց պատասխանել գրականության վերաբերյալ հարցերի՝ հայտնի գրողների, գրական ուղղությունների և գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մասին։ 10-ից առնվազն 8 ճիշտ պատասխանի դեպքում ուսանողները որպես նվեր ստացան օրվա գլխավոր խորհրդանիշ գիրքը: Նրանք, ովքեր չկարողացան հաղթահարել առաջադրանքների համապատասխան շեմը, նույնպես ուշադրությունից դուրս չմնացին: Նրանք ստացան հուշ-պիտակներ և քաղցրավենիք՝ ներգրավվելով բարեկամական և աջակցող մթնոլորտում։
Միջոցառման ավարտին մասնակիցներն շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին հետաքրքիր հարցերի, ջերմ մթնոլորտի և գիրք նվեր ստանալու հնարավորության համար։
«Հաճելի էր ոչ միայն ստուգել մեր գիտելիքները, այլև հեռանալ օգտակար ու արժեքավոր նվերով»,- նշեցին ուսանողները։ Հյուրերն ընդգծեցին, որ նման հանդիպումները նպաստում են ընթերցողական մշակույթի զարգացմանը և ամրապնդում ակադեմիական համայնքը։
Տոնը դարձավ ևս մեկ հաստատում այն բանի, որ գիրքը շարունակում է միավորել մարդկանց և լինել համալսարանական կյանքի կարևոր բաղադրիչ։




