ԵՊՀ-ի և Հայաստանի ամերիկյան, Ֆրիբուրգի, Բեռնի, Ցյուրիխի համալսարանների համագործակցությամբ մեկնարկում է «Շվեյցարա-հայկական համալսարանական կապ» («SAUL») նախագիծը՝ ուղղված շվեյցարական և հայկական համալսարանների միջև ակադեմիական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը։
Ընթացիկ տարում ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել ամառային դպրոց, որը կհյուրընկալի Հայաստանի և Շվեյցարիայի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների։
Դասախոսությունները կվարեն երկու երկրների առաջատար մասնագետներ։
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով:
Ծրագրի վերաբերյալ տեղեկատվական թերթիկը՝ այստեղ։