Հայտարարվում է բակալավրի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հիմունքներ» (2 կրեդիտ) և մագիստրատուրայի «Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) մասնագիտական ոլորտում» (3 կրեդիտ) նոր դասընթացների մշակման մրցույթ:
Դասընթացի թեմատիկ շրջանակը, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման հիմունքներից բացի, պետք է պարունակի նաև արհեստական բանականության ուսուցման տարրեր և համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին:
Նոր դասընթացները կփոխարինեն նախորդ ուսումնական տարիներին մշակված և իրականացված դասընթացներին:
Մրցույթին մասնակցելու համար մինչև ս.թ մարտի 25-ը education@ysu.am էլհասցեին ուղարկել մասնակցության հայտ՝ կցելով մրցութային փաթեթը, որը պետք է ներառի.
ՈՒՍ ղեկավարի զեկուցագիր (մրցույթին մասնակցելու վերաբերյալ),
դասընթացը մշակած մասնագիտական խմբի ղեկավարի դիմում-հայտ,
առաջարկվող դասընթացի նկարագրիչ,
առաջարկվող դասընթացի պլան:
Մրցույթի մասնակցության հայտերը գնահատելու է մասնագիտական համապատասխան հանձնաժողովը: Լավագույնը ճանաչված դասընթացները կփոխանցվեն ԵՊՀ բոլոր ուսումնական ստորաբաժանումներին՝ ներառվելու 2026-2027 ուստարվա ուսումնական պլաններում (համապատասխան ժամաքանակը կփոխանցվի հայտը մշակած ամբիոնին):