ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ գիտության ոլորտում հայ կանանց վերաբերյալ գրքի և ցուցահանդեսի ստեղծման նպատակով:
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ հետազոտողներ և հետազոտական խմբեր։
Ակնկալվում է, որ գիրքը և ցուցահանդեսը ստեղծվելու են ս․թ․ մարտ-հուլիս ամիսներին:
«Գիտության ոլորտում կանանց և աղջիկների մասնակցության խթանում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։
«Գիտության ոլորտում կանանց և աղջիկների մասնակցության խթանում» ծրագրի նպատակն է հետազոտության, իրազեկման, ոգենշնչող պատմությունների և օրինակների միջոցով երիտասարդ աղջիկների և կանանց շրջանում մեծացնել հետաքրքրությունը ԲՏՃՄ ոլորտների հանդեպ: Այս նպատակով նախատեսվում է գիտության ԲՏՃՄ ոլորտներում ներգրավված տարբեր սերունդների կանանց մասին (գիտական կառույցների ղեկավարներ, գիտաշխատողների, լաբորանտներ, ասպիրանտներ, ուսանողներ, դպրոցականներ և այլն) հրատարակել գիրք, որը պետք է ներկայացնի ինչպես արխիվային հետազոտության միջոցով բացահայտված կանանց անձնական պատմությունները, այնպես էլ ժամանակակիցներինը՝ հարցազրույցների միջոցով:
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն այն հետազոտողները, որոնք ունեն արխիվային աշխատանքի, հարցազրույցներ վարելու, թանգարանային աշխատանքի, գիրք և/կամ ցուցահանդեսի տեքստեր գրելու/կազմելու փորձ և հմտություններ: Երկու-երեք հոգուց բաղկացած միջգիտակարգային հետազոտական թիմերի ներկայացրած հայտերը կունենան մրցութային առավելություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտադիմումը և ուղարկել cce@ysu.am էլեկտրոնային հասցեին մինչև ս․թ․ մարտի 10՝ ժամը 00:00-ն։ Ավելի ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Առավել մանրամասն տեղեկությունների հնարավոր է ծանոթանալ կից ֆայլում:
Հարցերի դեպքում զանգահարել (+374 60) 710 212 հեռախոսահամարով։