«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մինհոյի համալսարանի, Էվորայի համալսարանի, Ավեիրոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ բակալավրիատի և մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար` 2026-2027 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Առավել մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 10:
Ծրագրում ներբեռնվող ակադեմիական տեղեկագիրը պետք է թարգմանված և վավերացված լինի ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից (անհրաժեշտ է հայերեն տարբերակը հնարավորինս սեղմ ժամկետներում վերցնել ֆակուլտետի գրասենյակից և այնուհետև ներկայացնել Միջազգային կապերի բաժին՝ թարգմանության և վավերացման նպատակով)։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 12-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան