ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ուսանողական գիտական ընկերությունը և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպությունը համատեղ իրականացնում են «Ցեղասպանագիտական երիտասարդական դպրոց-2026» ծրագիրը։ Դասընթացները կանցկացվեն առկա ձևաչափով ԵՊՀ-ում և այլ գիտահետազոտական կենտրոններում ս.թ. ապրիլի 1-30-ը՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ 8 դասընթաց, ինչպես նաև գործնական աշխատանքներ և ֆիլմի դիտում-քննարկում։
Դպրոցի շրջանակում ցեղասպանագիտության խնդիրները երիտասարդներին կներկայացվեն ոչ միայն պատմագիտական, այլև տարբեր գիտական ուղղությունների դիտանկյուններից.
• հոգեբանական դիտարկումներ,
• պատմական-վերլուծական անդրադարձ,
• սոցիոլոգիական վերլուծություն,
• իրավական գնահատականներ,
• մշակութաբանական անդրադարձ,
• քաղաքագիտական և միջազգային հարաբերությունների դիտանկյուն:
Ծրագրի նպատակներն են.
• խթանել միջգիտակարգային ակադեմիական մտածողությունը,
• զարգացնել հետազոտական և վերլուծական հմտությունները,
• ստեղծել գիտական քննարկման հարթակ երիտասարդների համար,
• նպաստել ցեղասպանությունների արդի գիտական ընկալման խորացմանը:
Ծրագրին կարող են մասնակցել հումանիտար ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողները։
Ծրագրին մասնակցած անձանց կտրվի վկայական։
Դիմելու կարգը
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը մինչև ս.թ. մարտի 29 (ներառյալ)։
Մասնակիցները կընտրվեն ներկայացված հայտերի հիման վրա։