ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀԻ) գործում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը լիովին համապատասխանում է միջազգային կրթական ծրագրերի չափանիշներին: Այն միակն է Հայաստանում։
Ուսման տևողությունը՝ 1.5 տարի
Շնորհվող որակավորումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում` «Ցեղասպանագիտություն» մասնագիտությամբ
Տարեկան վարձավճարը կազմելու է 550.000 ՀՀ դրամ։
Մագիստրոսական ծրագրի ղեկավարն է պ.գ.դ․, պրոֆեսոր, ԵՊՀ ՀՀԻ «Ցեղասպանագիտության» բաժնի ղեկավար Աշոտ Հայրունին:
Մագիստրոսական կրթական ծրագիրն ունի 2 (երկու) անվճար ուսուցմամբ տեղ: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) կողմից աշխատանքներ են տարվում նաև վճարովի տեղերի վարձավճարների մասնակի չեղչման ուղղությամբ։
Լրացուցիչ հարցերի դեպքում գրել հետևյալ էլհասցեներին՝
Կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
(+374 60) 710 092 (ներքին՝ 10-96)
(+374 33) 211 011
Մագիստրոսական կրթական ծրագրի մասին առավել մանրամասն՝ այստեղ։