ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում տեղի է ունեցել գիտաժողով՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի:
Միջոցառման նպատակն էր բազմակողմանիորեն անդրադառնալ Իրանի 86-ամյա առաջնորդի գաղափարական ժառանգությանը՝ դիտարկելով այն համաշխարհային և տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում։
Գիտաժողովի շրջանակում զեկուցումով հանդես է եկել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը՝ ներկայացնելով «Այաթոլլահ Ալի Խամենեիի տեսակետներն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ 44-օրյա պատերազմի ավարտին» վերտառությամբ վերլուծությունը։
Պրոֆեսոր Վ. Ոսկանյանն առանձնահատուկ ընդգծել է Ալի Խամենեիի դիրքորոշումն ու վերաբերմունքը Իրանի հարևան և բարեկամ երկրի՝ Հայաստանի նկատմամբ։ Պրոֆեսորը վերլուծել է, թե ինչպես են այդ տեսակետներն արտացոլում տարածաշրջանային անվտանգության և աշխարհաքաղաքական հավասարակշռության վերաբերյալ կարևոր ընկալումները՝ ընդգծելով նմանատիպ քննարկումների անհրաժեշտությունը գիտական հանրույթի համար։