Date
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնը կրթության և հետազոտության այն միջավայրն է, որտեղ ձևավորվում են ապագայի մասնագետները։ Միջազգային չափանիշներին համապատասխան մագիստրոսական ծրագրեր, կրթական համատեղ նախաձեռնություններ արտասահմանյան համալսարանների հետ, գիտական հետազոտություններ և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություններում աշխատող շրջանավարտներ․ սրանք կենտրոնի գործունեության կարևոր բաղադրիչներն են։ Այստեղ գիտելիքը վերածվում է նորարարության, իսկ ուսանողական գաղափարները՝ իրական մասնագիտական հաջողությունների։