«Իսպանիայի մշակույթի օրեր Երևանում» միջոցառումը ԵՊՀ-ում
Ս.թ. հունիսի 24-ին և 25-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Իսպանիայի մշակույթի օրեր Երևանում» միջոցառումը:
Երկօրյա միջոցառման շրջանակում դասախոսություններով հանդես կգան Մադրիդի ինքնավար, Մադրիդի Կոմպլուտենսե, Գրանադայի և Կադիսի համալսարանների հեղինակավոր դասախոսներ:
Մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր՝ տրված ԵՊՀ, ՀՀ-ում Իսպանիայի դեսպանության, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի և համագործակցող այլ հաստատությունների կողմից:
Միջոցառման հանդիսավոր բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ-ում Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆերնանդո Մարիա Խիրոն Պասկուալը, ՀՀ-ում Իսպանիայի պատվավոր հյուպատոսը և պաշտոնատար այլ անձինք: