Վրոցլավի գիտության և տեխնոլոգիաների համալսարանը հայտարարում է Ստանիսլավ Լեմի անվան եվրոպական հետազոտական մրցանակի 6-րդ մրցույթի մեկնարկը:
Մրցույթը նախատեսված է մինչև 40 տարեկան երիտասարդ գիտնականների համար (ծնված 1986 թվականին կամ ավելի ուշ), որոնք կապված են Եվրոպական միության անդամ երկրների, «Հորիզոն» ծրագրի շրջանակում ասոցացված երկրների կամ Շվեյցարիայի համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ։
Մրցանակը շնորհվում է վերջին երեք տարիների ընթացքում (2023–2026 թթ.) իրականացված նորարարական հայտնագործության կամ նշանակալի ձեռքբերման համար՝ գիտության և ճարտարագիտության լայն ոլորտներում, որտեղ առանձնահատուկ կարևորություն ունեն տեխնոլոգիական բաղադրիչը, միջառարկայական մոտեցումը, ստեղծարարությունը և տեսլականը։
Դիմումը պետք է ներառի՝
լրացված հայտաձև,
2–3 երաշխավորագրեր,
առավելագույնը 3 գիտական հրապարակում,
ցանկալի է կցել նաև ինքնակենսագրություն (CV)։
Դիմումը պետք է ստորագրված լինի թեկնածուի կողմից և մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ուղարկվի հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ lemprize@pwr.edu.pl:
Հաղթողի անունը կհայտարարվի 2026 թվականի նոյեմբերի 15-ին՝ Վրոցլավի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի ամենամյա տոնակատարության ընթացքում։
Հաղթողը կստանա 100.000 լեհական զլոտի (մոտավորապես 23.000 եվրո) դրամական մրցանակ և կհրավիրվի Վրոցլավ՝ մասնակցելու 2027 թվականին կայանալիք մրցանակաբաշխության արարողությանը։
Մրցանակակիրը նաև հանդես կգա դասախոսությամբ՝ ներկայացնելով իր գիտական հայտնագործությունը կամ ձեռքբերումները։
Մրցույթի մանրամասները՝ այստեղ:
Հարցերի դեպքում գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ lemprize@pwr.edu.pl: