Շարունակվում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդյունավետ համագործակցությունը։
2021 թվականից ի վեր 128 ԵՊՀ ուսանող արտադրական պրակտիկա է անցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում՝ ձեռք բերելով գործնական փորձ, ծանոթանալով ոլորտի կառավարման և վերահսկողության գործընթացներին, ինչպես նաև խորացնելով իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Պրակտիկան ուսանողներին հնարավորություն է տվել կիրառելու տեսական գիտելիքներն իրական աշխատանքային միջավայրում և ձեռք բերելու արժեքավոր մասնագիտական փորձառություն։
Միևնույն ժամանակ ԲԸՏՄ 8 աշխատակից մասնագիտական վերապատրաստում է անցել Երևանի պետական համալսարանում՝ ընդլայնելով մասնագիտական կարողությունները, արդիականացնելով ոլորտային գիտելիքները և նպաստելով պետական կառավարման համակարգում մասնագիտական ներուժի շարունակական զարգացմանը։
Վերակնքվել է նաև ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ համագործակցության հուշագիրը, որը նոր խթան կհանդիսանա կրթության, գիտության և պրակտիկայի միջև փոխգործակցության ամրապնդման համար։
Հուշագրի արդյունավետ կիրարկումը կնպաստի համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրերի զարգացմանը, ուսանողների և աշխատակիցների մասնագիտական առաջընթացին, ինչպես նաև բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտներում ժամանակակից գիտելիքների ու լավագույն փորձի ներդրմանը։



