Ներհամալսարանական փորձնակություն․ հավաստագրերի և խրախուսական մրցանակների հանձնման ամփոփիչ միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 503 ընթերցասրահ (5-րդ հարկ)
Ս.թ. հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա ընթացիկ տարվա մարտ–մայիս ամիսներին կազմակերպված ներհամալսարանական փորձնակության հավաստագրերի և խրախուսական մրցանակների հանձնման ամփոփիչ միջոցառումը: